Հայտնություն
Հիսուս Քրիստոսը կրկին կգա
Հովհաննեսի հույսի տեսլիքը Հիսուս Քրիստոսում
Հովհաննես առաքյալը մի հատուկ տեսիլք էր տեսել։ Նա տեսել էր Հիսուս Քրիստոսին, ով նրան ցույց տվեց անցյալի և ապագայի հետ կապված շատ բաներ։ Նա պատվիրեց Հովհաննեսին գրի առնել այն ամենը, ինչ նա տեսել էր։ Հիսուսը գիտեր, որ սրբերը գործադրում էին իրենց լավագույն ջանքերը՝ հետևելու Իրեն։ Հիսուսը ցանկանում էր, որ նրանք հույս ունենան, որ Ինքն ավելի հզոր է, քան աշխարհի չարը։
Հայտնություն 1․1-2, 9-11, 13-15, 19, 2-3
Իր տեսիլքում Հովհաննեսը տեսավ մի գիրք, որը ոչ ոք չէր կարող բացել։ Հովհաննեսը տեսավ մի գառ, որը ներկայացնում էր Հիսուս Քրիստոսին․ Նա կարողանում էր բացել գիրքը։ Հովհաննեսն իմացավ, որ նախքան աշխարհի ստեղծումը Երկնային Հայրն ընտրել էր Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկիչ։ Սա Աստծո ծրագրի ամենակարևոր մասին էր, և միայն Հիսուսը կարող էր անել այդ։
Հայտնություն 5
Հովհաննեսը նաև տեսավ մի վիշապի, որը խորհրդանշում էր սատանային։ Սատանային դուր չեկավ Աստծո ծրագիրը։ Նա պատերազմ սկսեց երկնքում։ Երկնային Հոր հոգևոր զավակների մեծ մասը հավատում էր Հիսուս Քրիստոսին և ընտրեց հետևել Նրան։ Ոմանք էլ ընտրեցին հետևել սատանային։ Իրենց ընտրության պատճառով նրանք ստիպված էին հեռանալ երկնքից:
Հայտնություն 12․3-11
Հովհաննեսը տեսավ, որ սատանան և իր հետևորդները շարունակում էին երկրի վրա պայքարել Հիսուսի և նրա հետևորդների դեմ։ Նրանք փորձում էին խաբել մարդկանց, որպեսզի նրանք չհավատային Փրկչի ավետարանին։ Շատ պատերազմներ, ավերածություններ և հիվանդություններ կային։
Հայտնություն 6,8-9, 12.17, 13.11–18, 17–18
Բայց Երկնային Հայրը երկնքից հրեշտակներ ուղարկեց՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ միասին, որպեսզի այն տարածվի ամբողջ աշխարհում։
Հայտնություն 14․6–7
Որոշ մարդիկ հավատում էին Հիսուսին և պահում Նրա պատվիրանները՝ ինչպես պահել էին երկնքում։ Նրանց վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին օգնում էր հաղթել սատանայի դեմ պայքարում։
Հայտնություն 12.11, 19․8-10
Հովհաննեսը տեսավ, որ Հիսուս Քրիստոսը կրկին երկիր է գալու։ Նա կլինի աշխարհի Թագավորը։ Սատանան այլևս իշխանություն չի ունենա։ Հիսուսի շնորհիվ ոչ մի տխրություն կամ ցավ այլևս չի լինի։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, պահում են իրենց ուխտերը, հավերժ կապրեն Նրա և Երկնային Հոր հետ։
Հայտնություն 19․11-16, 20․1-2, 21.1-7