Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը բուժում է հարյուրապետի ծառային. Հռոմեացի առաջնորդը մեծ հավատք է ցուցաբերում


Ղուկաս 7.1-10

Հիսուսը բուժում է հարյուրապետի ծառային

Հռոմեացի առաջնորդը մեծ հավատք է ցուցաբերում

Հարյուրապետը իր զինվորների հետ

Մի հարյուրապետ ապրում էր Կափառնաումում՝ մի քաղաքում, որտեղ Հիսուսը հաճախ էր ուսուցանում։ Նա զինվորների մի մեծ խմբի առաջնորդ էր։

Ղուկաս 7․1-2

Հարյուրապետի ծառան շատ հիվանդ է

Այս հարյուրապետը մի ծառա ուներ, որը շատ հատուկ էր իր համար։ Այդ ծառան հիվանդացավ և մահամերձ էր։

Ղուկաս 7․2

Հարյուրապետը խնդրում է որոշ հրեա առաջնորդների գտնել Հիսուսին

Չնայած հարյուրապետը հրեա չէր, նա լսել էր Հիսուսի մասին։ Նա հավատում էր, որ Հիսուսը մեծ հրաշքներ գործելու զորություն ուներ։ Նա հրեաների առաջնորդներից մի քանիսին ուղարկեց Հիսուսի մոտ՝ խնդրելու, որ գար և բուժեր իր ծառային։

Ղուկաս 7․3-4

Ոմանք ասում են Հիսուսին, որ չգնա հարյուրապետի տուն

Առաջնորդները պատմեցին Հիսուսին հարյուրապետի և նրա ծառայի մասին։ Նրանք ասացին, որ այս հարյուրապետը բարի էր հրեաների հանդեպ։ Հիսուսը գնաց հարյուրապետի տուն։ Բայց մինչ այնտեղ հասնելը, հարյուրապետի ընկերներից մի քանիսը կանգնեցրին Հիսուսին։ Նրանք ասացին Հիսուսին, որ տուն չմտնի։

Ղուկաս 7․4-6

Մարդիկ Հիսուսին ասում են, որ հարյուրապետը իրեն արժանի չի համարում

Ընկերներն ասացին, որ հարյուրապետը իրեն արժանի չէր համարում Հիսուսին իր տանը ընդունելու համար։ Նա հավատում էր, որ Հիսուսը կարող էր բուժել իր ծառային նույնիսկ հեռվից։

Ղուկաս 7․6-8

Հիսուսն ասում է, որ հարյուրապետը մեծ հավատք ունի

Հիսուսը զարմացած էր հարյուրապետի մեծ հավատքով։ Նա ասաց, որ այդպիսի մեծ հավատք չէր տեսել։

Ղուկաս 7․9

Հարյուրապետի ծառան բժշկվում է

Երբ հարյուրապետի ընկերները վերադարձան նրա տուն, ծառան լիովին բուժված էր։ Հիսուսը բուժել էր նրան այնպես, ինչպես հարյուրապետը հավատում էր, որ Նա կարող էր։

Ղուկաս 7․10