Մատթեոս 14.22-33
Ջրի վրայով քայլելը
հավատքը հաղթահարում է վախը
Հիսուսը ցանկանում էր որոշ ժամանակ մենակ մնալ՝ աղոթելու համար։ Նա Իր աշակերտներին նավակով ուղարկեց Գալիլեայի ծովի մյուս կողմը։ Հիսուսը գնաց սարի վրա աղոթելու։
Մատթեոս 14.22-23
Այդ գիշեր քամին ուժգին էր, և ալիքները՝ մեծ։ Հիսուսի աշակերտներն ամբողջ գիշեր ջանասիրաբար աշխատում էին՝ նավակը լճի մյուս կողմը հասցնելու համար։
Մատթեոս 14․24-25
Երբ արդեն համարյա լուսանում էր, աշակերտները տեսան մեկին, ով ջրի վրայով քայլում էր դեպի իրենց։ Նրանք կարծեցին, թե դա ուրվական է, և վախեցան։ Դա ուրվական չէր, այլ Հիսուսն էր։ Նա բացականչեց նրանց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»:
Մատթեոս 14.25–27
Պետրոսը խնդրեց Հիսուսին, որ հրավիրի իրեն՝ ջրի վրայով գալ Իր մոտ։ Հիսուսն ասաց. «Ե՛կ»։ Պետրոսը նավակից դուրս եկավ և սկսեց քայլել ջրի վրայով, ինչպես Հիսուսը։
Մատթեոս 14.28–29
Բայց երբ Պետրոսը տեսավ ուժեղ քամին և մեծ ալիքները, վախեցավ։ Նա սկսեց սուզվել ջրի մեջ։ Նա աղաղակեց Հիսուսին. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։
Մատթեոս 14.30
Հիսուսը ձեռքը մեկնեց ու բռնեց Պետրոսին։ Նա հարցրեց, թե ինչու Պետրոսը երկմտեց՝ Իրեն վստահելու փոխարեն։
Մատթեոս 14.31
Երբ Հիսուսն ու Պետրոսը վերադարձան նավակ, քամին դադարեց։ Աշակերտները զարմացած էին պատահածից։ Նրանք գիտեին, որ Հիսուսն իսկապես Աստծո Որդին էր, և երկրպագում էին նրան։
Մատթեոս 14.32–33