Սուրբ գրությունների պատմություններ
Լույսի որդիներ․ հավատք առ Հիսուս Քրիստոս, մինչ սպասում ենք Նրա Գալուստին


Ա և Բ Թեսաղոնիկեցիներին

Լույսի որդիներ

Հավատք առ Հիսուս Քրիստոս, մինչ սպասում ենք Նրա Գալուստին

Պողոսը նամակ է գրում թեսաղոնիկեցիներին։

Պողոսի ժամանակ ապրող սրբերը անհամբեր սպասում էին, թե երբ էր Հիսուս Քրիստոսը կրկին գալու երկիր։ Թեսաղոնիկե կոչվող վայրում կյանքը դժվարանում էր սրբերի համար։ Նրանք մտածում էին՝ արդյոք սա նշանակում է, որ Հիսուսի Գալուստը մոտ է։ Պողոսը նամակներ էր գրում՝ նրանց օգնելու համար։

Ա Թեսաղոնիկեցիներին 4.16–18, 5.1-2, Բ Թեսաղոնիկեցիներին 1.4

Ընտանիքը քնած է։

Պողոսն ասաց, որ ոչ ոք չգիտի, թե երբ է Հիսուսը կրկին գալու։ Այն անակնկալ կլինի որոշ մարդկանց համար, ինչպես գողն է գիշերով գալիս, երբ նրանք քնած են։

Ա Թեսաղոնիկեցիներին 5․2-3, Բ Թեսաղոնիկեցիներին 2․2

Ուրախ ընտանիքը միասին նստել է յուղով լամպի պայծառ լույսի շուրջը։

Բայց Պողոսն ասաց սրբերին, որ նրանք խավարի մեջ չեն։ Քանի որ սրբերը հետևում են Հիսուս Քրիստոսին, նրանք լույսի որդիներն են։

Ա Թեսաղոնիկեցիներին 5․4-5

Ուրախ ընտանիքը կիսվում է ավետարանով ուրիշ ընտանիքի հետ։

Պողոսը բացատրել է, որ նախքան Հիսուսի Երկրորդ Գալուստը շատ մարդիկ կհեռանան ճշմարտությունից։ Նա ցանկանում էր, որ սրբերը՝ լույսի որդիները, շարունակեին հետևել Հիսուսին և անհամբեր սպասել Նրա Գալուստին։ Եթե այդպես վարվենք, անկախ նրանից, թե ինչ է կատարվում աշխարհում, մենք պատրաստ կլինենք, երբ Հիսուսը վերադառնա։

Ա Թեսաղոնիկեցիներին 1․5, Բ Թեսաղոնիկեցիներին 2․3