Ղուկաս 4.16-31
Հիսուսը վկայում է Իր առաքելության մասին
Մերժված է Նազարեթում
Հիսուսը գնաց Նազարեթ, որտեղ ապրում էին Նրա ընտանիքն ու ընկերները։ Դա այն վայրն էր, որտեղ Նա մեծացել էր։ Հանգստության օրը Նա գնաց ժողովարան, ուր մարդիկ գնում էին՝ ուսումնասիրելու սուրբ գրությունները և երկրպագելու Աստծուն։
Ղուկաս 4.16-17
Ժողովարանում Հիսուսը կանգնեց և կարդաց մի հատված Եսայի մարգարեից։ Սուրբգրային հատվածն այն մասին էր, որ մի օր Փրկիչը պիտի գա։ Նա պիտի քարոզեր ավետարանը աղքատներին և բժշկեր բեկված սրտերը։ Նա պիտի օգներ կույրերին և վիրավորվածներին։
Եսայի 61.1–2, Ղուկաս 4.17-19
Հիսուսն ավարտեց կարդալը և նստեց։ Բոլորը նայում էին Նրան։ Նա ասաց մարդկանց, որ հենց այդ օրը Իր կարդացած սուրբգրային հատվածն իրականանում էր։ Ինքն է Փրկիչը։
Ղուկաս 4․21
Նազարեթի բնակիչները շատ զարմացան Հիսուսի ասածից։ Ինչպե՞ս կարող էր Հիսուսը Փրկիչը լինել։ Նրանք կարծում էին, որ Նա պարզապես Մարիամի և Հովսեփի որդին է, ոչ թե Աստծո Որդին։ Նրանց համար Նա սովորական մարդ էր։
Ղուկաս 4․22
Հիսուսը գիտեր, որ մարդիկ ուզում էին, որ Ինքը հրաշք գործեր՝ ապացուցելու համար, որ Ինքը Փրկիչն է։ Նա ուսուցանում էր, որ հրաշքները նախատեսված են հավատացյալ մարդկանց համար, և երբեմն Աստված հրաշքներ էր գործում նրանց համար, ովքեր Իսրայելից չէին, քանի որ նրանք ավելի շատ հավատք ունեին։ Ժողովարանում գտնվողներից ոմանք զայրացել էին Հիսուսի վրա։
Ղուկաս 4․23–28
Մարդիկ Նրան ստիպեցին դուրս գալ քաղաքից և բարձրանալ լեռնագագաթը։ Նրանք ուզում էին ցած նետել Նրան բարձունքից։
Ղուկաս 4.28-29
Բայց Հիսուսը հեռացավ զայրացած մարդկանցից։
Ղուկաս 4․30
Քանի որ մարդիկ չէին ուզում, որ Հիսուսը Նազարեթում մնար, Նա գնաց մեկ այլ քաղաք՝ ուսուցանելու։
Ղուկաս 4․31–32