Սուրբ գրությունների պատմություններ
«Ի՛նձ արեցիք»․ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Հիսուսին


Մատթեոս 25․31–46

«Ի՛նձ արեցիք»

երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Հիսուսին

Հիսուսը վերադառնում է երկիր։

Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին ասաց, որ Իր Երկնային Հոր մոտ վերադառնալուց հետո կվերադառնա երկիր՝ բոլոր սուրբ հրեշտակների հետ։ Այդ օրը բոլոր ազգերից մարդիկ կհավաքվեն Նրա առջև՝ և՛ նրանք, ովքեր հետևել են Նրան, և՛ նրանք, ովքեր չեն հետևել Նրան։

Մատթեոս 25․31–33

Մի մարդ մեկ այլ մարդու սնունդ է տալիս։

Հիսուսը Իրեն հետևող մարդկանց կասի, որ կարող են մտնել Իր թագավորություն, որովհետև երբ Նա քաղցած էր, նրանք կերակրեցին Իրեն։ Երբ Նա ծարավ էր, Իրեն ջուր տվեցին։

Մատթեոս 25․34–35

Երիտասարդ կինն այցելում է մի հիվանդ կնոջ։

Նրանք Իրեն հագուստ և մնալու տեղ տվեցին, երբ դրա կարիքն ուներ։ Երբ Ինքը հիվանդ էր կամ բանտում էր, նրանք այցելեցին Իրեն։

Մատթեոս 25․36

Հիսուսն ուսուցանում է, թե ինչպես սիրել միմյանց և Իրեն։

Մարդիկ կհարցնեն Հիսուսին, թե երբ են երբևէ այդպիսի բարի գործեր արել Նրա համար։ Փրկիչը կբացատրի, որ երբ մենք բարի գործեր ենք անում ուրիշների համար, դա նման է նրան, որ բարի գործեր ենք անում հենց Իր համար։

Մատթեոս 25․37–40

Կինը հրաժարվում է սնունդ տալ կարիքավորներին։

Հիսուսը կասի Իրեն չհետևող մարդկանց, որ նրանք չեն կարող մտնել Իր թագավորություն։ Երբ Ինքը քաղցած ու ծարավ էր, ո՛չ ուտելիք էին տալիս, ո՛չ էլ ջուր։

Մատթեոս 25․41–42

Կարիքավորը նստած է միայնակ։

Նրանք չօգնեցին Իրեն, երբ հագուստի կամ կացարանի կարիք ուներ։ Երբ հիվանդ էր կամ բանտում էր, նրանք չայցելեցին Իրեն։

Մատթեոս 25․43

Հիսուսը շարունակում է ուսուցանել, թե ինչպես սիրել միմյանց և Իրեն։

Հիսուսը կբացատրի, որ երբ մենք ընտրում ենք չօգնել կարիքավորին, մենք ընտրում ենք չօգնել Իրեն։ Երբ մենք ընտրում ենք օգնել ուրիշներին, մենք ընտրում ենք օգնել Հիսուսին։

Մատթեոս 25.45