Հովհաննես 10․1-18
Հիսուսը Բարի Հովիվն է
«Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ»
Հիսուսը Երուսաղեմում գտնվող մարդկանց ասաց, որ Ինքը նման է բարի հովվի։ Նրա աշակերտները կամ հետևորդները նման են Նրա ոչխարներին։ Բարի հովիվը սիրում է իր ոչխարներին։ Նա գիտի յուրաքանչյուրի անունը։
Հովհաննես10․3, 14, տես նաև Հելաման 15․13
Ոչխարները գիտեն բարի հովվի ձայնը։ Երբ նա կանչում է նրանց, նրանք լսում են և հնազանդվում։
Հովհաննես 10․4, 27
Բարի հովիվը հոգ է տանում իր ոչխարների մասին։ Նա առաջնորդում է նրանց դեպի կանաչ արոտավայրեր, ինչպես Հիսուս Քրիստոսն է առաջնորդում մեզ դեպի հավիտենական կյանք:
Հովհաննես 10․9–10, 28
Երբ ուրիշին վարձում են ոչխարների մասին հոգ տանելու համար, ոչխարները չեն գնում նրա հետևից, քանի որ չեն ճանաչում նրա ձայնը։ Երբ վտանգ է գալիս, վարձկանը փախչում է։ Նա հոգ չի տանում ոչխարների մասին, ինչպես բարի հովիվն է հոգ տանում:
Հովհաննես 10․5, 12–13
Բարի հովիվը չի փախչում վտանգի ժամանակ։ Նա մնում է՝ պաշտպանելու Իր ոչխարներին: Նա նույնիսկ պատրաստ է իր կյանքը տալ նրանց համար, ինչպես Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը մեզ համար, որպեսզի մենք կարողանանք հավերժական կյանք ունենալ:
Հովհաննես 10․11, 17–18
Հիսուսն ասաց Երուսաղեմում գտնվող մարդկանց, որ Ինքը այլ ոչխարներ ևս ունի, որոնք ապրում էին այլ վայրերում: Հիսուսն ասաց, որ Ինքը կայցելի նրանց ևս, և նրանք կլսեն Իր ուսմունքները: Մորմոնի Գիրքը պատմում է այն մասին, որ Հիսուսն այցելել է Ամերիկա մայրցամաքում գտնվող Իր մյուս ոչխարներին:
Հովհաննես 10․16, 3 Նեփի 15․11–24