Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը օրհնում է փոքրիկ երեխաներին․ «Աստծու արքայությունն այդպիսիներինն է»


Մարկոս 10․13–16

Հիսուսը օրհնում է փոքրիկ երեխաներին

«Աստծու արքայությունն այդպիսիներինն է»

Մարդիկ խնդրում են Հիսուսին օրհնել իրենց երեխաներին։

Մինչ Հիսուսը ուսուցանում էր, որոշ մարդիկ իրենց փոքրիկ երեխաներին բերեցին Նրա մոտ։ Նրանք ցանկանում էին, որ Հիսուսը օրհներ իրենց երեխաներին։ Նրա աշակերտները փորձեցին կանգնեցնել նրանց։

Մատթեոս 19․13, Մարկոս 10․13

Հիսուսը Իր աշակերտներին ուսուցանում է լինել փոքր երեխաների նման։

Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ թույլ տային երեխաներին գալ Իր մոտ։ Նա ասաց, որ փոքր երեխաները Աստծո արքայության մասն են։ Նա բացատրեց, որ եթե մեկը ցանկանում է կրկին ապրել Աստծո հետ, ապա պետք է դառնա փոքրիկ երեխայի նման։

Մատթեոս 19․14, Մարկոս 10․14–15

Հիսուսն օրհնում է երեխաներին։

Ապա Հիսուսը փոքրիկներին վերցրեց Իր գիրկը և օրհնեց նրանց։

Մատթեոս 19․15, Մարկոս 10․16