Սուրբ գրությունների պատմություններ
Տասը կույսերի առակը․ պատրաստ լինել Հիսուսի վերադարձին


Մատթեոս 25․1-13

Տասը կույսերի առակը

պատրաստ լինել Հիսուսի վերադարձին

Հիսուսի աշակերտները հարցնում են Նրան, թե Նա երբ կվերադառնա:

Հիսուսի աշակերտները գիտեին, որ մի օր՝ Իր Հոր մոտ վերադառնալուց հետո, Հիսուսը կրկին կգա երկիր: Ապա հարցրին Նրան, թե ինչպես իմանան, թե Նա երբ է վերադառնալու: Նրանք ցանկանում էին պատրաստ լինել Նրա գալուստին: Աշակերտներին պատասխանելու համար Հիսուսը մի առակ պատմեց։

Մատթեոս 24․3

Տասը կին գնում են հարսանիքի։

Առակում տասը կին գնում էին հարսանիքի։ Հարսանիքը տեղի էր ունենալու գիշերը, ուստի կանայք ստիպված էին ձեթով լցված լապտերներ վերցնել՝ իրենց ճանապարհը լուսավորելու համար։ Կանանցից հինգը իմաստուն էին և բավականին շատ ձեթ վերցրին իրենց հետ։ Մնացած հինգը հիմար էին և բավականաչափ ձեթ չվերցրին։

Մատթեոս 25․1-4

Փեսային սպասելով՝ կանայք քնեցին։

Կանայք պետք է սպասեին փեսային և նրա հարսանեկան խնջույքին գալուն։ Բայց փեսան շատ ուշացավ։ Մինչ սպասում էին, բոլորը քնով անցան։

Մատթեոս 25․5

Ինչ-որ մեկն ասում է, որ փեսան վերջապես գալիս է։

Կեսգիշերին ինչ-որ մեկը բղավեց, որ փեսան վերջապես գալիս է։ Ժամանակն էր, որ կանայք միանային փեսայի հարսանեկան խնջույքին։

Մատթեոս 25․6

Հինգ կանայք կարողանում են վառել իրենց լապտերները։ Մյուս հինգ կանայք ձեթ չունեն:

Բոլոր կանայք բարձրացրին իրենց լապտերները, որպեսզի լուսավորեն իրենց ճանապարհը: Բայց հինգ կանայք, որոնք բավարար քանակությամբ ձեթ չէին բերել, լույս չունեին։ Նրանց ձեթը վերջացել էր, մինչ նրանք սպասում էին փեսային։

Մատթեոս 25․7–8

Ձեթ չունեցող կանայք գնում են ձեթ գնելու։

Ձեթ չունեցող հինգ կանայք մյուսներին խնդրեցին կիսվել իրենց ունեցած ձեթով: Բայց բոլորին բավարարելու համար ձեթը քիչ էր։ Ձեթ չունեցող հինգ կանայք շտապեցին ձեթ գնելու։

Մատթեոս 25․8–9

Փեսան գալիս է և խոսում է հինգ կանանց հետ, որոնք պատրաստ են։

Մինչ նրանք գնացել էին, փեսան եկավ։ Հինգ կանայք, որոնք պատրաստ էին, նրա հետ գնացին հարսանիքի։

Մատթեոս 25․10

Ձեթ գնելու գնացած կանայք չեն կարողանում մասնակցել հարսանիքին։

Երբ մյուս կանայք վերադարձան, դուռը փակ էր։ Նրանք թակեցին դուռը և փեսային խնդրեցին իրենց ներս թողնել։ Բայց արդեն ուշ էր։ Նրանք չկարողացան մասնակցել հարսանիքին։

Մատթեոս 25․11-12

Հիսուսն ուսուցանում է Իր հետևորդներին պատրաստ լինել, երբ Ինքը վերադառնա:

Հիսուսը նման է առակի փեսային։ Ոչ ոք չգիտի, թե Նա երբ կրկին կգա: Միայն Երկնային Հայրը գիտի դա: Այսպիսով, Հիսուսն Իր հետևորդներին ասաց, որ պատրաստ լինեն այն հինգ կանանց նման, որոնք բավականաչափ յուղ ունեին: Մարդիկ, որոնք հնազանդվում են Տիրոջ պատվիրաններին և հետևում են Հոգու հուշումներին, պատրաստ կլինեն, երբ Հիսուս Քրիստոսը նորից կգա:

Մատթեոս 24․36, 25․13, Վարդապետություն և Ուխտեր 45․56–57