Հակոբոս 1-3
Նամակ Հակոբոսից
Աստծո խոսքին հնազանդվելու, այլ ոչ թե միայն լսելու հրավեր
Հակոբոսը Մարիամի որդին էր և Հիսուս Քրիստոսի եղբայրներից մեկը։ Հակոբոսը եկեղեցու ղեկավար էր Երուսաղեմում։ Նա գրեց մի նամակ աշխարհի տարբեր կողմերում ապրող Աստծո ժողովրդին՝ օգնելու նրանց ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով։
Հակոբոս 1․1
Հակոբոսը գրել է․ «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն»: Տարիներ անց, Ջոզեֆ Սմիթ անունով մի տղա կարդաց այս խոսքերը և որոշեց աղոթել՝ իր հարցին պատասխան ստանալու համար։ Հետագայում Ջոզեֆ Սմիթն ասել է․ «Ես գտա, որ Հակոբոսի վկայությունը ճշմարիտ է»։ Աստված պատասխանեց Ջոզեֆի աղոթքին, և Նա կպատասխանի մեր աղոթքներին նույնպես։
Հակոբոս 1․5, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․11-17, 26։
Հակոբոսը նաև գրել է, որ մենք պետք է ուշադիր լսենք, թե ուրիշ մարդիկ ինչ են ասում և ձգտենք չբարկանալ նրանց վրա։ Երբ բարկացած ենք, մենք չենք կարող ծառայել Աստծուն։
Հակոբոս 1.19-20
Հակոբոսն ասել է, որ բավարար չէ միայն լսել Աստծո խոսքը․ մենք պետք է նաև ապրենք դրանով։ «Խոսքը կատարողներ եղեք,- գրել է նա,- և ոչ միայն լսողներ»։
Հակոբոս 1.22
Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելը ավելին է քան միայն Աստծուն հավատալը, բացատրել է Հակոբոսը։ Նույնիսկ դևը գիտի, որ Աստված կա։ Երբ տեսնում ենք մարդկանց, որոնք մրսում են կամ քաղցած են, պետք է նրանց հագուստ ու սնունդ տանք։ Մենք պետք է այցելենք այրիներին և որբերին։ «Հավատն առանց գործերի անիմաստ է»,- գրել է Հակոբոսը։
Հակոբոս 1․27, 2․14-20
Հակոբոսը նաև ցանկանում էր ուսուցանել սրբերին միմյանց հետ սիրալիր խոսել։ Նա ասել է, որ մեր խոսքերին ուշադրություն դարձնելը նման է ձի հեծնելուն։ Մենք կարող ենք մեծ ձի հեծնել սանձի միջոցով, որը ամրացված է մի փոքր մետաղի կտորի, որն էլ գտնվում է ձիու բերանում։ Մեր բառերը նույնպես կարող են թվալ փոքր, բայց դրանք զորեղ են։
Հակոբոս 3.2-3
Հակոբոսն ասել է, որ մեր բառերը կառավարելը նավարկելու է նման։ Նույնիսկ եթե նավը մեծ է, իսկ քամիները՝ ուժգին, մենք կարող ենք նավարկել՝ կառավարելով նավի ղեկը։ Ղեկը նման է մեր լեզվին։ Եթե մենք կառավարենք այն, ինչ ասում ենք, կարող ենք մեծ փոփոխություն բերել։
Հակոբոս 3.4–5
Անգութ խոսքերը, բացատրել է Հակոբոսը, կարող են լինել մի փոքրիկ կրակի նման, որից առաջանում է մի հսկա հրդեհ։ Այն արագ է տարածվում և շատ վնաս տալիս։ Ահա թե ինչու է կարևոր հետևողական լինել մեր խոսքերին։
Հակոբոս 3.5-6
Հակոբոսը գրել է, որ մենք կարող ենք մեր խոսքերով աղոթել Երկնային Հորը։ Բայց երբեմն էլ օգտագործում ենք մեր բերանը՝ վատ բաներ ասելու ուրիշներին, որոնք Երկնային Հոր զավակներն են։ Հակոբոսն ասել է, որ այդպես չպետք է լինի։
Հակոբոս 3.9-10
Որպեսզի Հակոբոսը ուսուցաներ սրբերին բարի խոսքեր ասել, նա ուսուցանեց նրանց, որ աղբյուրից չի կարող և՛ քաղցրահամ, և՛ դառը ջուր բխել։ Թզենին չի կարող ձիթապտուղ տալ, իսկ որթատունկը՝ թուզ։ Նույն կերպ, եթե մենք մեր սրտերում բարություն և սեր ունենք, մեր խոսքերը նույնպես պետք է բարի և սիրալիր լինեն։
Հակոբոս 3.11–18