Մատթեոս 4․1-10
Սատանան գայթակղում է Հիսուսին
Գայթակղությունը հաղթահարելու օրինակ
Մկրտությունից հետո Հիսուսը գնաց անապատ՝ Աստծո հետ լինելու համար։ 40 օր Նա ոչինչ չկերավ։ Նա ծոմ էր պահում և աղոթում էր՝ Իր առաքելությանը նախապատրաստվելու համար։
Մատթեոս 4․1-2, տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 1բ և 2գ
Հիսուսը քաղցած էր։ Սատանան եկավ և գայթակղեց Նրան։ Նա ասաց, որ եթե Հիսուսը Աստծո Որդին լիներ, ապա կարող էր քարերը հացի վերածել։ Հիսուսը դա չէր անի։ Հիսուսը մեջբերեց սուրբգրային հատվածներ՝ ասելով, որ Ինքն ապրում է Աստծո խոսքով, այլ ոչ միայն հացով։
Մատթեոս 4.2–4
Ապա Սուրբ Հոգին Հիսուսին տարավ տաճարի աշտարակի վրա։ Սատանան գայթակղեց Հիսուսին, որ ցած նետվեր։ Նա ասաց, որ եթե Հիսուսը Աստծո Որդին լիներ, հրեշտակները թույլ չէին տա, որ Նա վնասվեր։ Հիսուսը չնետվեց։ Նա սատանային ասաց, որ Սուրբ գրքերն ասում են, որ մենք չպետք է փորձենք Աստծուն։
Մատթեոս 4.5–7, տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 5ա և 6ա
Այնուհետև Սուրբ Հոգին Հիսուսին տարավ լեռան գագաթը։ Այնտեղից Հիսուսը կարող էր տեսնել աշխարհի բոլոր թագավորությունները։ Սատանան եկավ և ասաց, որ Հիսուսին կտա այս բոլոր թագավորությունները, եթե Նա երկրպագի իրեն։
Մատթեոս 4․8–10, տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 8ա
Հիսուսը սատանային ասաց, որ սուրբ գրություններն ասում են, որ մենք պետք է երկրպագենք միայն Աստծուն։ Հիսուսը սատանային ասաց, որ հեռանա։ Հիսուսը գնաց Գալիլեա՝ Իր ավետարանն ուսուցանելու։ Նա լցված էր Սուրբ Հոգու զորությամբ։
Ղուկաս 4․13-14