Սուրբ գրությունների պատմություններ
Այրին և երկու փոքր մետաղադրամը. Հիսուսը ուսուցանում է զոհաբերության մասին


Մարկոս 12․41–44

Այրին և երկու փոքր մետաղադրամը

Հիսուսը ուսուցանում է զոհաբերության մասին

Հիսուսը նայում է, թե ինչպես են մարդիկ տաճարում գումար նվիրաբերում։

Հիսուսը գնաց տաճար Երուսաղեմում: Երբ Նա այնտեղ էր, Նա դիտում էր, թե ինչպես են մարդիկ գումար տալիս տաճարի աշխատանքների համար։ Շատ հարուստներ մեծ գումար գցեցին:

Մարկոս 12.41

Աղքատ կնոջ փոքր մետաղադրամները։

Ապա մի աղքատ այրի կին երկու լումա գցեց։ Դա շատ չէր, սակայն այն ամենն էր, ինչ նա ուներ:

Մարկոս 12․42, 44

Կինը նվիրաբերում է երկու մետաղադրամ։

Հիսուսը տեսավ այրի կնոջը և խնդրեց Իր աշակերտներին գալ և տեսնել, թե նա ինչ արեց:

Մարկոս 12․43

Հիսուսը ուսուցանում է կնոջ զոհաբերության մասին։

Հիսուսն ասաց, որ այրին ավելին էր տվել, քան որևէ մեկը։ Հարուստները մեծ գումար էին տվել, բայց դա իրենց ունեցածի միայն մի փոքր մասն էր։ Այրին միայն մի փոքր գումար տվեց, բայց տվեց իր ամբողջ ապրուստը։

Մարկոս 12․43-44