Սուրբ գրությունների պատմություններ
Տաբիթան՝ «բազում բարի գործեր» անող կինը. Վերակենդանացած՝ Հիսուս Քրիստոսի զորությամբ


Գործք Առաքելոց 9․36–42

Տաբիթան՝ «բազում բարի գործեր» անող կինը

Վերակենդանացած՝ Հիսուս Քրիստոսի զորությամբ

Տաբիթան հագուստ է պատրաստում։

Տաբիթան Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներից էր։ Նա ապրում էր ծովափնյա մի քաղաքում, որը կոչվում էր Հոպպե։ Նա սիրում էր ծառայել և օգնել աղքատ մարդկանց։

Գործք Առաքելոց 9.36

Տաբիթան հագուստը բաժանում է կարիքավորներին։

Տաբիթան հագուստ էր կարում և բաժանում կարիքավոր կանանց։ Նրանք սիրում էին Տաբիթային։

Գործք Առաքելոց 9.39

Տաբիթան հիվանդանում է։

Մի օր Տաբիթան ծանր հիվանդացավ։ Նա այնքան հիվանդ էր, որ մահացավ։

Գործք Առաքելոց 9.37

Երկու տղամարդ շտապում են խոսել Պետրոսի հետ։

Հոպպեի Եկեղեցու մյուս անդամները շատ տխուր էին։ Նրանք գիտեին, որ Պետրոսը՝ Հիսուսի առաքյալներից մեկը, գտնվում էր մոտակա քաղաքում։ Նրանք երկու տղամարդ ուղարկեցին Պետրոսին խնդրելու, որ շտապ իրենց մոտ գա։

Գործք Առաքելոց 9.38

Ժողովուրդը Պետրոսին տանում է Տաբիթայի մոտ։

Պետրոսն եկավ այնտեղ, որտեղ Տաբիթայի մարմինն էր։ Այնտեղ էին այն կանանցից մի քանիսը, որոնց Տաբիթան օգնել էր։ Նրանք Պետրոսին ցույց տվեցին այն հագուստները, որոնք Տաբիթան կարել էր իրենց համար։

Գործք Առաքելոց 9.39

Պետրոսը ծնկի է իջնում Տաբիթայի մոտ և աղոթում։

Պետրոսը խնդրեց բոլորին դուրս գալ սենյակից։ Նա ծնկի իջավ և աղոթեց։

Գործք Առաքելոց 9.40

Տաբիթան վերակենդանանում է։

Աղոթելուց հետո Պետրոսն ասաց. «Տաբի՛թա, վե՛ր կաց»։ Նա բացեց իր աչքերը և նստեց: Պետրոսն օգնեց Տաբիթային կանգնել։ Նա կրկին ողջ էր։ Պետրոսը կանչեց նրա ընկերներին, որ գան և տեսնեն նրան։ Նրանք ապշած էին։ Նրանք գիտեին, որ Տաբիթան վերակենդանացել էր Հիսուս Քրիստոսի զորությամբ։ Ավելի շատ մարդիկ հավատացին Հիսուս Քրիստոսին։

Գործք Առաքելոց 9․40–42