Սուրբ գրությունների պատմություններ
Պարտատեր ծառայի առակը․ Հիսուսը ուսուցանում է ներման մասին


Մատթեոս 18․21–34

Պարտատեր ծառայի առակը

Հիսուսը ուսուցանում է ներման մասին

Պետրոսը հարց է տալիս Հիսուսին։

Մի օր Պետրոսը կարևոր հարց տվեց Հիսուսին։ Նա ուզում էր իմանալ, թե քանի անգամ պետք է ներեր մարդկանց, երբ նրանք մեղանչում են։ «Յո՞թ անգամ»,- հարցրեց Պետրոսը։ Հիսուսը պատասխանեց Պետրոսի հարցին՝ պատմելով նրան մի պատմություն կամ առակ։

Մատթեոս 18․15–21

Մի ծառա պարտք է թագավորին։

Այս պատմության մեջ կար մի թագավոր, որը շատ ծառաներ ուներ։ Ծառաներից մեկը թագավորին պարտք էր տասը հազար քանքար։ Դա մեծ գումար էր։

Մատթեոս 18․23-24

Ծառան չի կարողանում վճարել պարտքը։

Ծառան երբեք չէր կարող թագավորին հատուցել։ Թագավորն ասաց, որ կվաճառի ծառային և նրա ընտանիքին, որպեսզի մարի պարտքը։

Մատթեոս 18․25

Ծառան ներում է խնդրում։

Երբ ծառան լսեց դա, ծնկի իջավ։ Նա խնդրեց թագավորին ավելի շատ ժամանակ տալ իրեն։ «Տե՛ր, համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ»։

Մատթեոս 18․26

Թագավորը ներում է ծառային։

Թագավորը գթաց ծառային։ Նա որոշեց ներել նրան։ Ծառան պարտավոր չէր վերադարձնել գումարը։ Նրան արձակեցին։

Մատթեոս 18․27

Ծառան փող է պահանջում մեկ այլ մարդուց։

Ապա ծառան գնաց և գտավ մի մարդու, որը նրան մի փոքր գումար էր պարտք։ Նա բռնեց մարդուն և ասաց. «Պարտքդ վերադարձրո՛ւ»։

Մատթեոս 18․28

Մարդը ծառայից ներում է խնդրում։

Մարդը ծնկի իջավ։ «Համբերատա՛ր եղիր իմ նկատմամբ, և բոլորը կհատուցեմ քեզ»։ Բայց ծառան չներեց նրան։ Նա նրան բանտ գցեց։

Մատթեոս 18․29–30

Թագավորը ծառային պատմում է ներման մասին։

Երբ թագավորը իմացավ, թե ինչ էր պատահել, ցանկացավ տեսնել ծառային։ Թագավորը հիշեցրեց իր ծառային, որ իր շատ մեծ պարտքը ներվել էր։ Նա իր ծառային ասաց, որ ինքը նույնպես պետք է ներեր իրեն պարտք ունեցող մարդուն։

Մատթեոս 18․31–33

Հիսուսը Պետրոսի հետ խոսում է ներման մասին։

Մենք բոլորս պարտք ունենք, որը ինքնուրույն երբեք չէինք կարողանա վճարել։ Հիսուսը Պետրոսին բացատրեց, որ Աստված մեզ ներում է, ուստի մենք նույնպես պետք է ներենք ուրիշներին։ Եվ մենք չպետք է կանգ առնենք յոթ անգամից հետո, այլ միշտ պետք է պատրաստ լինենք ներելու։

Մատթեոս 18․22, 34–35, տես նաև Մատթեոս 6․14, Վարդապետություն և Ուխտեր 64․9–10