Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ. Պողոսի դասը «խայթից»


Բ Կորնթացիներին 12․7-10

Հիսուս կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ

Պողոսի դասը «խայթից»

Պողոս առաքյալը ուսուցանում է Փրկչի մասին։

Պողոս առաքյալը Հիսուս Քրիստոսի լավ ծառաներից մեկն էր։ Նա շատ հայտնություններ ուներ և ուսուցանում էր մարդկանց Փրկչի մասին։ Բայց Պողոսը նաև շատ դժվարություններ ուներ։

Բ Կորնթացիներին 12․7

Պողոսը նամակ է գրում եկեղեցու կորնթացի անդամներին։

Եկեղեցու անդամներին ուղղված իր նամակում Պողոսը համեմատել է իր դժվարությունները մի խայթի հետ, որը խրվել էր նրա մաշկի մեջ։ Այն թուլացնում էր Պողոսի առողջությունը։

Բ Կորնթացիներին 12․7

Պողոսը աղոթում է։

Պողոսը երեք անգամ աղոթեց, որ Տերը հեռացնի իր դժվարությունները։ Բայց Տերը չհեռացրեց դրանք։

Բ Կորնթացիներին 12․8-9

Փրկիչը բռնում է Պողոսի ձեռքը և բարձրացնում նրան։

Փոխարենը, Փրկիչն ասաց Պողոսին, որ Ինքն ունի բավականաչափ զորություն՝ Պողոսին ուժեղացնելու համար։ Պողոսը ուսուցանեց, որ դժվարությունը երբեմն կարող են լավ բան լինել, եթե մենք դառնանք դեպի Տերն ու օգնություն խնդրենք։ Երբ մենք թույլ ենք զգում, Հիսուս Քրիստոսը կարող է դարձնել մեզ ուժեղ, նույնիսկ եթե մեր դժվարությունները չեն հեռանում։

Բ Կորնթացիներին 12․9-10