Հովհաննես 11.1–46
Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին
«Ես եմ հարությունը և կյանքը»
Մարիամը, Մարթան և Ղազարոսը ապրում էին Բեթանիա կոչվող քաղաքում։ Նրանք հավատում էին Հիսուսին, և Նա սիրում էր նրանց։ Մարիամը և Մարթան Ղազարոսի քույրերն էին։
Հովհաննես 11․1, 5
Ղազարոսը ծանր հիվանդացավ: Հիսուսը մեկ այլ քաղաքում էր։ Մարիամն ու Մարթան Նրան լուր ուղարկեցին՝ տեղեկացնելու, որ Իր ընկերը հիվանդացել էր։
Հովհաննես 11․1-3
Հիսուսը երկու օր սպասեց։ Ապա Նա Իր աշակերտներին ասաց, որ նրանք կգնան Բեթանիա։ Աշակերտները անհանգստացած էին, քանի որ Բեթանիայի մոտակայքում գտնվողներից ոմանք ուզում էին վնասել Հիսուսին։ Բայց Հիսուսը ցանկանում էր օգնել Ղազարոսին։ Հիսուսը ասաց, որ Ղազարոսն արդեն մահացել էր, և Ինքը նրան կենդանացնելու է։
Հովհաննես 11․6-16
Մարթան քաղաքից դուրս հանդիպեց Հիսուսին։ Նա ասաց, որ եթե Հիսուսը ավելի վաղ գար, Ղազարոսը չէր մահանա։ Հիսուսը խոստացավ, որ Ղազարոսը նորից կապրի:
Հովհաննես 11․17–24
Հիսուսը ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը»: Նա հարցրեց, թե արդյոք Մարթան հավատում էր Իրեն: Նա ասաց. «Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
Հովհաննես 11․25–27
Մարթան վերադարձավ տուն և ասաց Մարիամին, որ Հիսուսը եկել է։ Մարիամը մոտեցավ, ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և լաց եղավ իր եղբոր համար։ Հիսուսը նույնպես արտասվեց: Նա սիրում էր Ղազարոսին, Մարիամին և Մարթային։
Հովհաննես 11․28–36
Հիսուսը, Մարթան, Մարիամը և ուրիշներ գնացին այն քարանձավը, որտեղ թաղված էր Ղազարոսը։ Մուտքը ծածկված էր մեծ քարով։ Հիսուսն ասաց, որ քարը մի կողմ քաշեն։
Հովհաննես 11․38–39
Բայց Մարթան Հիսուսին ասաց, որ Ղազարոսն արդեն չորս օր է, ինչ մահացել էր։ Հիսուսը հիշեցրեց Մարթային Իր խոստման մասին։ Նա խնդրեց նրան հավատալ։
Հովհաննես 11․39–40
Ապա Հիսուսը աղոթեց Իր Հորը։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ միշտ լսում է Նրան։ Հիսուսը ցանկանում էր, որ մարդիկ հավատան, որ Աստված է Իրեն ուղարկել որպես Փրկիչ։ Ապա Հիսուսը կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։
Հովհաննես 11․41-43
Ղազարոսը դուրս եկավ քարայրից։ Նա դեռ փաթաթված էր այն պատանով, որով թաղվել էր։ Հիսուսը մարդկանց ասաց, որ արձակեն նրան։ Ականատեսներից շատերն այդ օրը հավատացին, որ Հիսուսը իսկապես Փրկիչն էր՝ Աստծո Որդին։
Հովհաննես 11․44–45