Հռոմեացիներին 8.18-39
Ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց
Խոստում կյանքի դժվար ժամանակների համար
Հռոմը շատ մեծ քաղաք էր՝ բազմամարդ բնակչությամբ։ Որոշ մարդիկ Հիսուս Քրիստոսի հետևորդներ էին, բայց ոչ մեծամասնությունը։ Հռոմում շատ մարդիկ հավատում էին բաների, որոնք զգալիորեն տարբերվում էին Հիսուսի ուսուցանածից։ Երբեմն հռոմեացիները վատ էին վերաբերվում եկեղեցու անդամներին։
Պողոս առաքյալը նամակ գրեց հռոմեացի սրբերին։ Նա ցանկանում էր, որ նրանք իմանային, որ չնայած կյանքի դժվարություններին, Աստված մեծ օրհնություններ ուներ նրանց տալու։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, Նա կարող է օգնել, որ դժվար բաները մեզ ուղղորդեն ինչ-որ լավ բանի։
Հռոմեացիներին 8.18, 28
Պողոսը գրել է, որ ոչինչ չի կարող բաժանել մեզ Հիսուս Քրիստոսի սիրուց։ Անկախ նրանից, թե որքան դժվար են մեր մարտահրավերները, Նա կարող է օգնել մեզ անցնել դրանց միջոցով։
Հռոմեացիներին 8․31, 35-39