Մատթեոս 13
Հիսուսը ուսուցանում է հողի, սերմերի, հացի և մարգարիտների մասին
պարզ պատմություններ, որոնք կօգնեն մեզ հասկանալ հոգևոր ճշմարտությունները
Հիսուսը հաճախ էր պատմում պատմություններ, որոնք կոչվում են առակներ։ Առակներում Հիսուսը համեմատում էր սովորական, առօրյա բաները Իր ավետարանի կարևոր ճշմարտությունների հետ։ Առակները հասկանալու համար Նրա հետևորդները պետք է ուշադիր լսեին և խորությամբ մտածեին դրանց իմաստի մասին։ Առակներն օգնեցին նրանց սովորել Աստծո արքայության մասին։
Մատթեոս 13․3, 10-15
Մի առակում մի մարդ գնաց դաշտ՝ սերմեր ցանելու։ Նա շատ սերմեր ցանեց դաշտում։ Սերմերը ընկան տարբեր տեսակի հողի վրա։
Մատթեոս 13․3
Որոշ սերմնահատիկներ ընկան ճանապարհի եզերքին, և չէին կարող այդտեղ աճել։ Թռչունները եկան և կերան այդտեղ ընկած սերմերը։
Մատթեոս 13․4
Որոշ սերմեր ընկան քարքարոտ հողի մեջ։ Դրանք արագ բուսնեցին, բայց արմատները չէին կարող աճել քարերի պատճառով։ Երբ եղանակը տաքացավ, բույսերը մահացան։
Մատթեոս 13․5-6
Որոշ սերմեր ընկան փշոտ մոլախոտերով ծածկված հողի վրա։ Փշոտ մոլախոտերի պատճառով սերմերը չկարողացան աճել։
Մատթեոս 13․7
Մյուս սերմերն էլ ընկան բարեբեր հողի վրա։ Դրանք դարձան ուժեղ, առողջ բույսեր։ Դրանք շատ պտուղ տվեցին։
Մատթեոս 13․8
Որպեսզի օգներ աշակերտներին հասկանալ, Հիսուսը բացատրեց, թե ինչ է նշանակում Իր առակը։ Սերմնահատիկները նման են Աստծո խոսքին։ Հողի տարբեր տեսակները նման են մարդկանց սրտերին և նրանց տարբեր արձագանքներին՝ Աստծո խոսքը լսելիս։ Բարեբեր հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են Աստծո խոսքը, հասկանում են այն և հնազանդվում են Նրան։
Մատթեոս 13.18-23
Ուսուցանելու համար, թե ինչպես է մեծանալու Աստծո արքայությունը, Հիսուսը պատմեց մանանեխի հատիկի մասին։ Այն շատ փոքր է, բայց աճում և դառնում է ծառ, որի վրա թռչունները կարող են ապրել։
Մատթեոս 13.31–32
Հիսուսը նաև ասաց է, որ Աստծո արքայությունը նման է թթխմորի, որը մի կին օգտագործում էր հաց թխելիս։ Ամբողջ հացը բարձրանալու համար ընդամենը մի փոքր խմորիչ է պետք։
Մատթեոս 13․33
Հիսուսը պատմեց մեկ այլ պատմություն մի մարդու մասին, որը մարգարիտներ էր գնում։ Նա գտավ մի մարգարիտ, որը շատ գեղեցիկ էր և արժեքավոր։ Նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը, որպեսզի կարողանար գնել մարգարիտը։ Հիսուսը պատմեց այս պատմությունը՝ ուսուցանելու համար, որ ավետարանի օրհնությունները այնքան արժեքավոր են, որ պետք է անենք ամեն ինչ՝ դրանք ստանալու համար։
Մատթեոս 13.45–46