Սուրբ գրությունների պատմություններ
Ստեփանոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին. Քաջարի ծառան իր կյանքը զոհաբերում է իր վկայության համար


Գործք Առաքելոց 6–7

Ստեփանոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Քաջարի ծառան իր կյանքը զոհաբերում է իր վկայության համար

Երկու առաքյալներ Հիսուսի Եկեղեցու անդամների հետ։

Եկեղեցին արագորեն աճում էր։ Առաքյալների համար ավելի դժվար էր դառնում հոգ տանել բոլոր անդամների մասին։

Գործք Առաքելոց 6․1-2

Առաքյալներից մեկը Ստեփանոսին քահանայության օրհնություն է տալիս։

Առաքյալները որոշեցին կանչել յոթ տղամարդու, ովքեր կարող էին օգնել։ Նրանք խնդրեցին անդամներին փնտրել իմաստուն և Սուրբ Հոգով լի տղամարդկանց։

Գործք Առաքելոց 6․3

Ստեփանոսը բժշկում է մի տղամարդու։

Նրանց ընտրած տղամարդկանցից մեկը Ստեփանոսն էր։ Առաքյալները նրան օրհնություն տվեցին։ Ստեփանոսը մեծ հավատք ուներ և մեծ հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ։

Գործք Առաքելոց 6․5-8

Ստեփանոսը խոսում է քահանայապետի և այլ առաջնորդների հետ։

Ստեփանոսը Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանում էր իմաստությամբ և Հոգով։ Բայց ժողովարանի առաջնորդներին դուր չեկավ նրա ուսուցանածը։ Նրանք ասացին, որ նա խոսում է Մովսեսի և Աստծո դեմ։ Նրանք Ստեփանոսին բերեցին քահանայապետի և այլ առաջնորդների առաջ։

Գործք Առաքելոց 6․9-15, 7․1

Ստեփանոսը առաջնորդներին ուսուցանում է Հիսուսի մասին։

Ստեփանոսի դեմքը հրեշտակի դեմքի էր նման։ Նա հիշեցրեց առաջնորդներին, որ Աստված ուղարկել է Մովսեսին՝ իսրայելացիներին փրկելու, բայց նրանք միշտ չէ, որ հետևում էին Մովսեսին։ Ստեփանոսն ասաց, որ Մովսեսը Հիսուս Քրիստոսի նման էր։ Աստված ուղարկեց Հիսուսին՝ Իր ժողովրդին փրկելու, բայց առաջնորդները չէին հետևում Նրան։ Առաջնորդները զայրացած էին Ստեփանոսի վրա։

Գործք Առաքելոց 7․20-43, 51-54

Ստեփանոսը տեսիլք է տեսնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Սուրբ Հոգով լցված՝ Ստեփանոսը նայեց դեպի երկինք։ Նա տեսավ Հիսուս Քրիստոսին՝ Երկնային Հոր կողքին կանգնած։

Գործք 7.55-56

Առաջնորդները բռնում են Ստեփանոսին։

Երբ Ստեփանոսն առաջնորդներին պատմեց իր տեսածը, նրանք ավելի վրդովվեցին։ Նրանք զայրույթից գոռացին և բռնեցին Ստեփանոսին։ Ապա նրան քարշ տալով քաղաքից դուրս հանեցին։

Գործք Առաքելոց 7․57

Սողոսը դիտում է, թե ինչպես է Ստեփանոսը մահանում։

Նրանք իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի մարդու ոտքերի մոտ։ Ապա նրանք քարեր նետեցին Ստեփանոսի վրա՝ նրան մահվան ենթարկելու համար։ Սողոսը համաձայն էր նրանց արածի հետ։ Ստեփանոսն աղոթեց։ Նա խնդրեց Տիրոջը ներել իրեն ցավեցնող մարդկանց։ Նա նաև խնդրեց Տիրոջն իր հոգին ընդունել երկինք։

Գործք Առաքելոց 7․59-60, 8․1