Մարկոս 10․17–31
Հիսուսն ու հարուստ երիտասարդը
«Ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»
Մինչ Հիսուսը և Իր աշակերտները ճամփորդում էին, մի հարուստ երիտասարդ վազելով մոտեցավ Հիսուսին և ծնկի իջավ Նրա առջև։ Նա հարցրեց Հիսուսին, թե ինչ պետք է անի, որպեսզի կրկին ապրի Երկնային Հոր հետ։
Մարկոս 10․17
Փրկիչը հիշեցրեց երիտասարդին, որ նա արդեն գիտեր Աստծո պատվիրանները՝ մի՛ սպանիր, մի՛ ստիր և մի՛ գողացիր և պատվի՛ր քո հորն ու մորը։
Մարկոս 10․19
Երիտասարդը պատասխանեց, որ մանկուց միշտ հնազանդվել է այդ պատվիրաններին։
Մարկոս 10․20
Հիսուսը սիրով լցված նայեց երիտասարդին։ Նա ասաց, որ երիտասարդը պետք է ևս մեկ բան աներ։ Նա պետք է վաճառեր իր ողջ ունեցվածքը, բաժաներ գումարը աղքատներին և դառնար Հիսուսի հետևորդներից մեկը։ Այդ դեպքում նա գանձեր կունենար երկնքում։
Մարկոս 10․21
Երիտասարդը շատ հարուստ էր։ Նա չէր ուզում հրաժարվել իր ողջ ունեցվածքից։ Նա տխուր հեռացավ։
Մարկոս 10․22
Հիսուսն ասաց, որ ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի անցքով անցնի, քան թե հարստություն սիրող մարդիկ մտնեն Աստծո արքայությունը։ Աշակերտները զարմացան։ «Հապա ո՞վ կարող է փրկվել»,- հարցրին նրանք։ Հիսուսը բացատրեց, որ մենք պետք է վստահենք Աստծուն՝ փրկվելու համար։ «Աստծու համար ամեն բան հնարավոր է»,- ասաց Նա։
Մարկոս 10․23-30