Սուրբ գրությունների պատմություններ
Պատանի Հիսուսը․ Ինչպես է Նա սովորում և մեծանում


Ղուկաս 2.39-52

Պատանի Հիսուսը

Ինչպես է Նա սովորում և մեծանում

Հիսուսը տանը՝ իր ընտանիքի հետ

Հիսուսը մեծացել է Նազարեթ քաղաքում՝ Մարիամի և Հովսեփի հետ։ Ժամանակի ընթացքում Նա աստիճանաբար սովորեց Երկնային Հոր մասին։ Նա պատրաստվեց այն աշխատանքի համար, որը Երկնային Հայրը ցանկանում էր, որ Ինքն աներ։

Ղուկաս 2.39-40, Վարդապետություն և Ուխտեր 93.12-14

Հիսուսն ու Իր ընտանիքը գնում են Երուսաղեմ՝ Զատկի տոնակատարությանը

Երբ Հիսուսը 12 տարեկան էր, ընտանիքի և ընկերների հետ գնաց Երուսաղեմ՝ նշելու Զատիկը։ Այնտեղ նրանք մնացին մի քանի օր։

Ղուկաս 2.41–43

Մարիամն ու Հովսեփը նկատում են, որ Հիսուսն իրենց հետ չէ

Տունդարձի ճանապարհին Հովսեփն ու Մարիամը նկատեցին, որ Հիսուսն իրենց հետ չէր։ Նրանք վերադարձան Երուսաղեմ՝ Նրան փնտրելու։ Նրանք շատ անհանգստացած էին։

Ղուկաս 2.44–46

Հիսուսն ուսուցանում է տաճարում

Երեք օր փնտրելուց հետո Մարիամն ու Հովսեփը վերջապես գտան Հիսուսին։ Նա տաճարում էր և մի քանի ուսուցիչների հետ խոսում էր սուրբ գրությունների մասին։ Ուսուցիչները Նրան հարցեր էին տալիս։ Նրանք զարմացել էին Հիսուսի մեծ գիտելիքների և հասկացողության վրա։

Ղուկաս 2․46–47, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 46գ

Մարիամն ու Հովսեփը տաճարում խոսում են Հիսուսի հետ

Մարիամը Հիսուսին ասաց, թե որքան էին իրենք անհանգստացել, երբ չէին կարողանում գտնել Նրան։ Հիսուսն ասաց, որ կատարում է Իր Երկնային Հոր գործը։ Հիսուսը իր ընտանիքի հետ վերադարձավ Նազարեթ։ Նա հնազանդվեց Մարիամին և Հովսեփին։

Ղուկաս 2․48-52

Հիսուսը տանը՝ իր ընտանիքի հետ

Հիսուսը շարունակում էր սովորել։ Նա մեծանում և ուժեղանում էր։ Երկնային Հայրը սիրում էր Նրան և օգնում էր պատրաստվել Իր առաքելությանը։ Հիսուսը սիրում էր Իր շուրջը գտնվող մարդկանց, և նրանք էլ՝ Իրեն էին սիրում։

Ղուկաս 2.52