Սուրբ գրությունների պատմություններ
Պողոսը համեմատում է մեր մարմինները տաճարի հետ․ Աստծուց տրված սուրբ պարգևներ


Ա Կորնթացիներին 6.16–20

Պողոսը համեմատում է մեր մարմինները տաճարի հետ

Աստծուց տրված սուրբ պարգևներ

Պողոսն ուսուցանում է կորնթացներին Հիսուսի մասին։

Կորնթոսը ծովի մոտ գտնվող մի մեծ քաղաք էր։ Քաղաքում կային շատ մարդիկ, որոնք չէին երկրպագում Աստծուն։ Պողոսը ուսուցանում էր կորնթացիներին Հիսուսի մասին։ Շատերը հավատացին և մկրտվեցին։

Գործք Առաքելոց 18․8-11

Որոշ մարդիկ չեն պահում պատվիրանները։

Երբ Պողոսը հեռացավ, նա լսեց, որ եկեղեցու անդամները խնդիրներ ունեին։ Շատ կորնթացիներ չէին պահում մեր մարմիններին վերաբերվող Աստծո պատվիրանները։

Ա Կորնթացիներին 6.13-18

Պողոսը նամակ է գրում՝ բացատրելու, որ մեր մարմինները տաճարի նման են։

Պողոսը նրանց նամակ գրեց։ Նա ասաց, որ մեր մարմինները նման են Աստծո տաճարին։ Մենք պետք է հարգենք տաճարը, քանի որ այն Աստծո տունն է։ Մենք պետք է նաև հարգենք մեր մարմինները, քանի որ դրանք Աստծուց տրված պարգևներ են։

Ա Կորնթացիներին 6.19–20

Միասին հավաքված ընտանիք։

Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք ընտրենք լավ բաներ անել մեր մարմինների հետ։ Երբ մենք անում ենք լավ բաներ, կարող ենք Սուրբ Հոգին ունենալ մեզ հետ։

Ա Կորնթացիներին 6․19

Մի ընտանիք խոսում է Հիսուս Քրիստոսի Քավության մասին։ Պողոսն առաջին պլանում։

Պողոսն ասաց, որ Հիսուս Քրիստոսը Իր տառապանքներով վճարել է գինը մեր բոլորի համար։ Մենք ցույց ենք տալիս մեր սերը Հիսուսի հանդեպ՝ հոգ տանելով մեր մարմինների մասին և պահելով Նրա պատվիրանները։ Մենք ցույց ենք տալիս Աստծուն, որ մենք շնորհակալ ենք մեր մարմինների պարգևի համար՝ վերաբերվելով դրանց որպես տաճարի։

Ա Կորնթացիներին 6.20