Գործք Առաքելոց 1-4
Հիսուսի առաքյալներն առաջնորդում են Իր Եկեղեցին
Ուսուցանել, մկրտել, բժշկել և ամեն ինչով կիսվել
Երկնային Հոր մոտ Հիսուսի վերադառնալուց հետո առաքյալները Եկեղեցու առաջնորդներն էին։ Նրանք ուսուցանեցին Փրկչի ավետարանը, հրավիրեցին մարդկանց միանալ Նրա Եկեղեցուն և շատ հրաշքներ գործեցին Աստծո զորությամբ։ Հիսուսը խոստացել էր օգնել նրանց՝ ուղարկելով Սուրբ Հոգին։
Գործք Առաքելոց 1․8-13, 2․41-47
Քանի որ Հուդան մահացել էր, միայն տասնմեկ առաքյալ էր մնացել։ Առաքյալներն աղոթեցին՝ իմանալու համար Աստծո կամքը՝ թե ով փոխարիներ Հուդային և լիներ Հիսուս Քրիստոսի հատուկ վկան։ Աստված ընտրեց Մատաթիա անունով մի մարդու։ Նա դարձավ Տասներկու Առաքյալներից մեկը։
Գործք Առաքելոց 1․15-26
Հրեական մի հատուկ տոնի ժամանակ աշակերտները միասին էին Երուսաղեմում։ Հանկարծ զգացվեց, որ երկնքից եկած մի քամի լցրեց տունը։ Նրանք տեսան կրակի նման լույս, որը ընկնում էր իրենց վրա, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգու շնորհիվ նրանք կարող էին խոսել այլ լեզուներով։
Գործք Առաքելոց 2․1-4
Երուսաղեմում, երբ մարդիկ լսեցին այս մասին, մեծ բազմություն հավաքվեց։ Չնայած հավաքվածների մեջ գտնվող մարդիկ տարբեր երկրներից էին և խոսում էին տարբեր լեզուներով, նրանցից յուրաքանչյուրը իր լեզվով էր լսում այն, ինչ ասում էին առաքյալները։ Մարդիկ զարմացած էին:
Գործք Առաքելոց 2․5-13
Պետրոսը կանգնեց և խոսեց հավաքվածների հետ։ Նա պատմեց նրանց Հիսուս Քրիստոսի մասին։ Նա վկայեց, որ Հիսուսը Փրկիչն է և հարություն է առել։
Գործք Առաքելոց 2․14-36
Երբ մարդիկ լսեցին սա, զգացին, որ պետք է փոխվեն։ Նրանք հարցրին առաքյալներին, թե ինչ պետք է անեն։
Գործք Առաքելոց 2.37
Պետրոսն ասաց. ««Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք»։ Այդ օրը մոտ 3000 մարդ մկրտվեց և միացավ Եկեղեցուն։
Գործք Առաքելոց 2․38–43
Ավելի ուշ Պետրոսն ու Հովհաննեսը գնացին տաճար։ Նրանք տեսան մի տղամարդու, որը չէր կարողանում քայլել։ Նա ամեն օր նստում էր այնտեղ և մարդկանցից փող էր խնդրում։
Գործք Առաքելոց 3․1-2
Տղամարդը Պետրոսից և Հովհաննեսից փող խնդրեց։ Նրանք կանգ առան և նայեցին նրան։ Պետրոսն ասաց. «Մե՛զ նայիր»։
Գործք Առաքելոց 3․3-4
Պետրոսն ասաց, որ նրանք արծաթ ու ոսկի չունեն։ Բայց նրանք ավելի լավ բան ունեին։ «Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի», ասաց նա, «վե՛ր կաց և քայլի՛ր»։ Պետրոսն օգնեց նրան կանգնել։ Կյանքում առաջին անգամ այդ մարդը կարողացավ քայլել։ Նա այնքան ուրախ էր, որ ցատկելով ոտքի կանգնեց և Պետրոսի ու Հովհաննեսի հետ մտավ տաճար։
Գործք Առաքելոց 3․6-8
Մարդիկ զարմացած էին: Պետրոսն ասաց նրանց, որ ո՛չ իր, ո՛չ էլ Հովհաննեսի զորությունն էր, որ բուժեց մարդուն։ Նա բժշկվեց Հիսուս Քրիստոսի զորությամբ և Նրա հանդեպ հավատքով։ Պետրոսը նրանց ասաց, որ ապաշխարեն և հավատան Հիսուսին։
Գործք Առաքելոց 3․9-26
Հրեաների որոշ առաջնորդների դուր չէր գալիս Պետրոսի և Հովհաննեսի սովորեցրածը։ Նրանք ասացին, որ ոչ ոքի թույլատրված չէ սովորեցնել Հիսուսի մասին։
Գործք Առաքելոց 4․1-18
Պետրոսն ու Հովհաննեսն ասացին, որ կհնազանդվեն Աստծուն, իսկ Աստված ցանկանում էր, որ նրանք մարդկանց պատմեն այն, ինչ գիտեն Հիսուս Քրիստոսի մասին։
Գործք Առաքելոց 4.19–20։
Առաքյալները մեծ զորությամբ շարունակում էին ուսուցանել Փրկչի ավետարանը։ Ավելի ու ավելի շատ մարդիկ էին միանում Նրա Եկեղեցուն։ Նրանք լցված էին Հոգով։ Մարդիկ սիրում էին միմյանց և կիսում էին ամեն ինչ։ Նրանք վաճառեցին իրենց ունեցվածքը և փողը տվեցին առաքյալներին, որպեսզի նրանք բաժանեն աղքատներին։
Գործք Առաքելոց 4․31-37