Ա Կորնթացիներին 12–13
Պողոսը Եկեղեցին համեմատում է Քրիստոսի մարմնի հետ
Դաս հոգևոր պարգևների, միասնության և գթության մասին
Կորնթոսը մեծ և մարդաշատ քաղաք էր։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու շատ անդամներ ապրում էին այնտեղ։ Բայց նրանք բոլորը տարբեր տեղերից էին, և միմյանցից շատ տարբեր մարդիկ էին։ Պողոսը ցանկանում էր օգնել նրանց լինել միաբան և միմյանց մեջ լավը տեսնել։ Ուստի նա նամակ գրեց նրանց։
Ա Կորնթացիներին 1.11-13
Իր նամակում Պողոսն ասաց սրբերին, որ նրանք բոլորն ունեն Աստծուց տրված հատուկ պարգևներ։ Որոշ մարդիկ ունեն հավատքի պարգև։ Մյուսները՝ հրաշքներ գործելու պարգև։ Որոշ մարդիկ իմաստուն են, իսկ մյուսները կարող են բուժել ուրիշների։ Որոշ մարդիկ կարող են խոսել տարբեր լեզուներով։ Բոլոր սրբերն ունեն տարբեր պարգևներ, բայց բոլոր այդ պարգևները գալիս են Աստծուց։
Ա Կորնթացիներին 12․3-11, 29-30
Պողոսը սովորեցրել է, որ նույնիսկ եթե սրբերը տարբերվում էին միմյանցից, Հիսուսի հանդեպ նրանց հավատքը նրանց միավորում է։ Երբ նրանք որոշեցին հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին, մկրտվեցին և միացան նրա Եկեղեցուն, նրանք դարձան մի խումբ՝ միավորված Հիսուս Քրիստոսում։
Ա Կորնթացիներին 12.27
Պողոսն ասել է, որ Եկեղեցին նման է մարմնի՝ ձեռքերով և ոտքերով։ Մարմնի յուրաքանչյուր մաս տարբեր բան է անում։ Ականջը չպետք է վատ զգա, այն պատճառով որ այն տարբեր է քան աչքը։ Իսկ գլուխը չի կարող ասել ոտքերին․ «Ինձ պետք չեք»։ Յուրաքանչյուր մաս կարևոր է, և նրանք բոլորն աշխատում են միասին։
Ա Կորնթացիներին 12.12-14
Պողոսը անվանեց կորնթացի սրբերին «Քրիստոսի մարմին»։ Նա ցանկանում էր, որ նրանք միասին աշխատեին, ինչպես մարմնի տարբեր մասերը՝ օգտագործելով իրենց տարբեր պարգևները՝ օգնելու և օրհնելու մեկը մյուսին։
Ա Կորնթացիներին 12․15–27
Այս անելու համար մարդիկ պետք է ունենան մի հատուկ սեր, որը կոչվում է գթություն։ Դա այն սերն է, որ Հիսուս Քրիստոսը զգում է բոլորի հանդեպ։ Պողոսն ասել է՝ գթություն ունենալ նշանակում է լինել համբերատար ուրիշների հետ, նույնիսկ եթե նրանք անբարեսիրտ են։ Դա նշանակում է չլինել անհարգալից, եսասեր կամ նախանձոտ։ Այլ նշանակում է սիրել ճշմարտությունը և հույս ունենալ։
Ա Կորնթացիներին 13․1-7, Մորոնի 7.47
Պողոսը ասաց կորնթացի սրբերին, որ գթությունը հարատև է։ Անկախ նրանից, թե ինչ պարգև ունենք, մենք պետք է գթություն ունենանք։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է գթություն ունենալ, եթե խնդրենք Երկնային Հորը մեր ամբողջ սրտով և փորձենք լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդ։
Ա Կորնթացիներին 13․1-3, 8, Մորոնի 7․48