Մարկոս 14–15, Ղուկաս 22–23, Հովհաննես 18–19
Հիսուսը ձերբակալվում է
Աստծո Որդու դատը
Երբ Հիսուսը Գեթսեմանիում ավարտեց աղոթքն ու տառապանքը, Հուդան եկավ հրեա զինվորների մի մեծ խմբի հետ։ Հուդան առաքյալներից մեկն էր։ Նա գիտեր, որ Հիսուսը հաճախ էր գնում այս այգին։ Հրեա առաջնորդները վճարել էին Հուդային՝ օգնելու իրենց գտնել Հիսուսին, որպեսզի կարողանային բռնել Նրան։
Հովհաննես 18․2–3
Երբ զինվորները փորձում էին տանել Հիսուսին, Պետրոսը սուր հանեց։ Նա կտրեց քահանայապետի ծառայի ականջը։
Հովհաննես 18․10
Հիսուսը Պետրոսին ասաց, որ սուրը մի կողմ դնի։ Հիսուսն ասաց, որ Ինքը պետք է աներ այն, ինչ Իր Հայրն էր ուզում։
Հովհաննես 18.11
Հիսուսը դիպավ ծառայի ականջին և բժշկեց այն։
Ղուկաս 22․51
Զինվորները Հիսուսին տարան քահանայապետի տուն։ Այնտեղ էին նաև այլ հրեա առաջնորդներ։ Նրանք ցանկանում էին պատճառ գտնել՝ Հիսուսին սպանելու համար։ Նրանք ներս կանչեցին մարդկանց՝ Հիսուսի մասին ստեր պատմելու:
Մարկոս 14․53–61
Ի վերջո, քահանայապետը հարցրեց Հիսուսին՝ արդյոք Նա Աստծո Որդին է: Հիսուսն ասաց․ «Ես եմ»։
Մարկոս 14․61–62
Սա բարկացրեց քահանայապետին և մյուս առաջնորդներին։ Նրանք հարվածեցին Հիսուսին, թքեցին Նրա վրա և ծաղրեցին Նրան: Նրանք համաձայնեցին, որ Նա պետք է սպանվի:
Մարկոս 14․63–65
Մինչ Հիսուսը քահանայապետի տանն էր, Պետրոսը դրսում սպասում էր։ Նա նստեց կրակի մոտ, որ տաքանա։ Մարդիկ երեք անգամ ասացին, որ ճանաչում են Պետրոսին՝ որպես Հիսուսի աշակերտներից մեկը։ Բայց ամեն անգամ Պետրոսն ասաց, որ չի ճանաչում Հիսուսին։
Մարկոս 14․54, 66–71
Այն ժամանակ աքաղաղը կանչեց, և Պետրոսը հիշեց Հիսուսի ասածը, որ Պետրոսը երեք անգամ կուրանա Նրան։ Պետրոսը հեռացավ լաց լինելով։
Մարկոս 14․72
Հրեա առաջնորդները Հիսուսին տարան Հռոմի կառավարիչ Պիղատոսի մոտ։ Մարդկանց մի բազմություն էլ եկավ այնտեղ։ Առաջնորդները ցանկանում էին, որ Պիղատոսը սպանի Հիսուսին։ Նրանք Պիղատոսին ասացին, որ Հիսուսն Իրեն անվանել է հրեաների թագավոր:
Մարկոս 15․1–3, Ղուկաս 23․2, Հովհաննես 18․28–31
Պիղատոսը հարցրեց Հիսուսին՝ արդյոք նա հրեաների թագավորն է: Հիսուսն ասաց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ»։ Նա բացատրեց, որ աշխարհ է եկել՝ մարդկանց ճշմարտությունն ուսուցանելու համար:
Հովհաննես 18․33–37
Պիղատոսն ասաց, որ ինքը չի հավատում, որ Հիսուսը սխալ բան է արել։ Բայց ժողովրդից շատերը բղավում էին. «Խաչի՛ր նրան»։ Պիղատոսը որոշեց անել այն, ինչ նրանք ուզում էին և թույլ տվեց, որ Հիսուսը սպանվի:
Մարկոս 15․12–14, Ղուկաս 23․14–24