Սուրբ գրությունների պատմություններ
Բարի սամարացու առակը. սիրել մեր մերձավորին, ինչպես մեր անձը


Ղուկաս 10.25–37

Բարի սամարացու առակը

Սիրել մեր մերձավորին, ինչպես մեր անձը

Մի մարդ հարց է տալիս Հիսուսին։

Մի օրենսգետ հարցրեց Հիսուսին, թե ինչպես ստանալ հավիտենական կյանք։ Հիսուսը հարցրեց նրան, թե ինչ է գրված սուրբ գրություններում։ Օրենսգետը պատասխանեց, որ սուրբ գրություններում գրված է՝ սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին։ Հիսուսն ասաց, որ դա ճիշտ է: Ապա օրենսգետը հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»: Հիսուսը պատասխանեց՝ պատմելով առակ կամ պատմություն։

Ղուկաս 10.25–29

Մի հրեա վիրավորվում է ավազակների կողմից։

Առակում մի հրեա մարդ ճամփորդում էր Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհով։ Հանկարծ մի քանի ավազակներ եկան։ Նրանք գողացան նրա հագուստը, ծանր վիրավորեցին նրան և թողեցին այնտեղ։

Ղուկաս 10.30

Մի քահանա անտեսում է վիրավոր մարդուն։

Շուտով մի քահանա իջավ ճանապարհով։ Քահանան այն անձն էր, որն աշխատում էր տաճարում։ Նա տեսավ ճանապարհին ընկած մարդուն, բայց շրջանցեց նրան։

Ղուկաս 10.31

Ղևտացին անտեսում է վիրավոր մարդուն։

Ապա մեկ այլ մարդ եկավ՝ ղևտացի, որը նույնպես աշխատում էր տաճարում։ Նա տեսավ վիրավոր մարդուն, բայց նույնպես շրջանցեց։

Ղուկաս 10.32

Սամարացին նկատում է հրեային։

Ապա մի սամարացի էր անցնում։ Նա տեսավ, որ ճանապարհին ընկած մարդը շատ ծանր վիրավորված էր։ Սամարացիներն ու հրեաները լավ հարաբերություններ չունեին։ Բայց այս սամարացին այնուամենայնիվ ցանկանում էր օգնել նրան։

Ղուկաս 10․33

Սամարացին խնամում է հրեային։

Սամարացին խնամեց նրան՝ նրա վերքերին ձեթ և գինի քսելով։ Նա մարդուն նստեցրեց իր գրաստի վրա։

Ղուկաս 10․34

Սամարացին հրեային տանում է մի իջևանատուն։

Սամարացին մարդուն տարավ իջևանատուն և խնամեց նրան մինչև հաջորդ օրը: Հաջորդ օրը՝ նախքան հեռանալը, սամարացին փող տվեց իջևանատիրոջը և ասաց. «Խնամի՛ր նրան»։ Նա ասաց, որ մի քանի օրից կվերադառնար ավելի շատ գումարով։

Ղուկաս 10.34–35

Հիսուսը օրենսգետին ասում է լինել սամարացու նման։

Պատմության վերջում Հիսուսը հարց տվեց օրենսգետին։ Ո՞րն էր մերձավորն այն մարդու համար։ Քահանա՞ն, ղևտացի՞ն, թե՞ սամարացի՞ն։ Օրենսգետն ասաց, որ դա նա էր, որը սեր էր ցուցաբերել այդ մարդու նկատմամբ՝ սամարացին։ Հիսուսը օրենսգետին ասաց, որ գնա և լինի սամարացու նման։

Ղուկաս 10․36-37