Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը Գեթսեմանիում. Տառապանք աշխարհի մեղքերի համար


Մատթեոս 26․36–46, Ղուկաս 22․39–46

Հիսուսը Գեթսեմանիում

Տառապանք աշխարհի մեղքերի համար

Հիսուսը խնդրում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին Իր հետ գնալ Գեթսեմանի:

Հիսուսը և Իր առաքյալները գնացին Գեթսեմանի կոչվող այգին: Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին խնդրեց, որ հետևեն Իրեն, իսկ մյուսներին խնդրեց, որ սպասեն։

Մատթեոս 26․36-37, Հովհաննես 18․1

Հիսուսը խնդրում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին արթուն մնալ Իր հետ, մինչ Ինքն աղոթի։

Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ասաց, որ Ինքը շատ տխուր է։ Նա խնդրեց նրանց արթուն մնալ Իր հետ, մինչ Ինքը կաղոթեր։

Մատթեոս 26․38

Հիսուսն առաջանում է դեպի այգու խորքը։

Ապա Հիսուսը մի փոքր առաջացավ դեպի այգին։ Նա սկսեց տառապել մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և ներում ստանալ։ Հիսուսը նաև զգաց մեր բոլոր ցավերը, հիվանդություններն ու տխրությունները, որպեսզի իմանար, թե ինչպես օգնել մեզ։ Նա այդ արեց, որովհետև սիրում է մեզ։ Այս ամենը Երկնային Հոր ծրագրի մի մասն էր։

Մատթեոս 26․39, Ղուկաս 22․41, Հռոմեացիներին 3․23, Ալմա 7․11-13, 3 Նեփի 27․19

Հիսուսը տառապում է Գեթսեմանիում։

Հիսուսի տառապանքն այնքան ցավոտ էր, որ Նա խնդրեց Երկնային Հորը, որ եթե հնարավոր էր վերացնել տառապանքը։ Բայց Նա պատրաստ էր անել այն, ինչ Իր Հայրն էր ցանկանում, որ Նա աներ։ Նա ասաց. «սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»:

Ղուկաս 22.42

Հիսուսը խնդրում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին արթուն մնալ և աղոթել։

Հիսուսը մոտեցավ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և տեսավ, որ նրանք քնած են։ Նա արթնացրեց նրանց և կրկին խնդրեց արթուն մնալ և աղոթել։ Բայց Նա գիտեր, որ չնայած նրանք ուզում էին արթուն մնալ, շատ հոգնած էին։

Մատթեոս 26.40-41

Մի հրեշտակ գալիս է Հիսուսին զորացնելու։

Հիսուսը կրկին աղոթեց։ Մի հրեշտակ եկավ Նրան ուժ տալու։ Նա շատ մեծ ցավ էր զգում, և ավելի ուժգին էր աղոթում։ Նրա քրտինքը արյան կաթիլների պես էր, որոնք թափվում էին գետնին։

Մատթեոս 26․42, Ղուկաս 22․43–44, Մոսիա 3․7, Վարդապետություն եվ ուխտեր 19․16–19

Հիսուսն արթնացնում է Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։

Եվս երկու անգամ Հիսուսը գնաց Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի մոտ և նրանց քնած գտավ։ Վերջապես, Նա արթնացրեց նրանց, որովհետև ժամանակը եկել էր, որ Իրեն տանեին։

Մատթեոս 26․43-46