Մատթեոս 3
Հիսուսը մկրտվում է
Աստծուն հնազանդվելու օրինակ ծառայելով
Աստված կանչեց Հովհաննեսին, որ օգնի մարդկանց պատրաստվել Հիսուս Քրիստոսի գալուստին։ Հովհաննեսը մարդկանց ուսուցանեց ապաշխարել և մկրտվել։ Մարդիկ նրան անվանում էին Հովհաննես Մկրտիչ։
Մատթեոս 3․1-12
Հովհաննեսը հզոր ուսուցիչ էր։ Շատ մարդիկ գալիս էին նրան լսելու և մկրտվելու։ Մի օր Հիսուսը եկավ մկրտվելու։
Մատթեոս 3․5, 13
Հովհաննեսը գիտեր, որ Հիսուսը միշտ հնազանդ էր Աստծուն։ Նա կարիք չուներ ապաշխարելու։ Հովհաննեսը չէր կարծում, որ պետք է մկրտեր Հիսուսին։ Հովհաննեսը կարծում էր, որ Հիսուսը պետք է մկրտեր իրեն։
Մատթեոս 3․14
Հիսուսն ասաց, որ Ինքն էլ պետք է մկրտվի։ Նա ուզում էր հնազանդվել Իր Հոր բոլոր պատվիրաններին։ Նա նաև ուզում էր օրինակ ծառայել մեզ համար։ Հովհաննեսը մկրտեց Նրան։
Մատթեոս 3.13-15, 2 Նեփի 31.5-7
Երբ Հիսուսը ջրից դուրս եկավ, Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա։ Երկնային Հայրը խոսեց երկնքից՝ ասելով. «Դա է իմ սիրելի որդին»։ Երկնային Հայրը շատ գոհ էր Հիսուսից։
Մատթեոս 3.16–17