Մատթեոս 12․1-12, Ղուկաս 13․10-17
Հիսուսը Հանգստության օրը բժշկում է մի կնոջ
Բարիք գործել Իր սուրբ օրը
Հանգստության օրը Հիսուսը և Նրա աշակերտները քայլում էին ցորենի դաշտում։ Նրանք քաղցած էին, ուստի մի քիչ ցորեն քաղեցին և կերան։ Փարիսեցիներ կոչվող որոշ հրեա առաջնորդներ տեսան նրանց։ Փարիսեցիները շատ կանոններ էին սահմանել Հանգստության օրվա վերաբերյալ։ Ցորեն հավաքելը նրանց կանոններին հակասում էր։
Մատթեոս 12․1-2
Փարիսեցիները հարցրին Հիսուսին, թե ինչու Նրա աշակերտները չեն պահում Հանգստության օրը։ Հիսուսը պատասխանեց, որ նրանք ոչ մի վատ բան չեն արել։ Աստված Հանգստության օրը տվեց մեզ օրհնելու, ոչ թե մեր կյանքը դժվարացնելու համար։
Մատթեոս 12․2-8, Մարկոս 2․27
Ավելի ուշ, Հանգստության օրը Հիսուսն ուսուցանում էր ժողովարանում։ Հիսուսն այնտեղ նկատեց մի կնոջ։ Նա չէր կարողանում ուղիղ կանգնել։ Նա այս խնդիրն ուներ 18 տարի։
Ղուկաս 13.10-12
Հիսուսը խնդրեց կնոջը գալ Իր մոտ։ Նա Իր ձեռքերը դրեց նրա վրա՝ նրան օրհնելու համար։
Ղուկաս 13.12-13
Կինն անմիջապես ուղիղ կանգնեց։ Ժողովարանի առաջնորդը բարկացել էր, որովհետև Հիսուսը Հանգստության օրը բուժում էր։
Ղուկաս 13.13-14
Հիսուսն ասաց, որ այս կնոջն օգնելը ճիշտ էր։ Հանգստության օրը բարիք գործելը ճիշտ է։ Առաջնորդը ամաչեց, իսկ ժողովարանում գտնվող մարդիկ ուրախացան, որ կինը բուժվել էր։
Ղուկաս 13․15-17, տես նաև Ղուկաս 6․9