Սուրբ գրությունների պատմություններ
Ծնվում է Հովհաննես Մկրտիչը. Աստված պահում է Եղիսաբեթին և Զաքարիային տված խոստումը


Ղուկաս 1.5-25, 57-80

Ծնվում է Հովհաննես Մկրտիչը

Աստված պահում է Եղիսաբեթին և Զաքարիային տված խոստումը

Զաքարիան և Եղիսաբեթը աղոթում են երեխա ունենալու համար

Զաքարիան և Եղիսաբեթը հավատարիմ մարդիկ էին, որոնք սիրում էին Աստծուն։ Նրանք աղոթել էին երեխա ունենալու համար։ Այժմ նրանք շատ ծեր էին, և երեխաներ չունեին։

Ղուկաս 1․5-7

Զաքարիան ծառայում է տաճարում

Զաքարիան քահանա էր, որը ծառայում էր Երուսաղեմի տաճարում։ Մի օր նրան ընտրեցին՝ խնկարկություն անելու տաճարի սրբազան սենյակում։

Ղուկաս 1․8-10

Հրեշտակը հայտնվում է Զաքարիային

Հանկարծ մի հրեշտակ հայտնվեց։ Զաքարիան վախեցել էր։ Հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց»։ Նա ասաց, որ Զաքարիան և Եղիսաբեթը որդի կունենան։ Նրանք պետք է նրան անվանեն Հովհաննես։ Հրեշտակն ասաց, որ Հովհաննեսը կարևոր գործ ունի անելու։ Նա օգնելու է մարդկանց պատրաստվել՝ ընդունելու Փրկչին, երբ Նա գա։

Ղուկաս 1.12–17

Զաքարիան խոսում է հրեշտակի հետ

Զաքարիան չէր հավատում հրեշտակի ասածին։ Նա և Եղիսաբեթը չափազանց մեծ էին երեխաներ ունենալու համար։ Հրեշտակն ասաց, որ քանի որ Զաքարիան չհավատաց իր լուրին, չի կարողանա խոսել մինչև Հովհաննեսի ծնունդը։

Ղուկաս 1.18–20

Զաքարիան դուրս է գալիս տաճարից։ Նա չի կարողանում խոսել։

Մարդիկ զարմացել էին, թե ինչու էր Զաքարիան այդքան երկար մնացել տաճարի ներսում։ Հեռանալիս նա չէր կարողանում խոսել։ Նրանք զգացին, որ ինչ-որ առանձնահատուկ բան էր պատահել։

Ղուկաս 1.21-23

Եղիսաբեթն ու Զաքարիան գրկել են իրենց նորածնին

Ամիսներ անց Եղիսաբեթն իսկապես երեխա ունեցավ, ինչպես հրեշտակը խոստացել էր։ Նրանց ընտանիքն ու ընկերները շատ ուրախ էին։ Նրանք եկան երեխային տեսնելու։

Ղուկաս 1.57-59

Եղիսաբեթն ու Զաքարիան անուն են տալիս երեխային

Նրանք կարծում էին, որ երեխային պետք է Զաքարիա անվանել՝ իր հոր անունով։ Եղիսաբեթն ասաց. «Հովհաննես պիտի կոչվի»։ Նրանք հարցրին Զաքարիային, որը դեռ չէր կարողանում խոսել։ Նա գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Բոլորը զարմացել էին:

Ղուկաս 1.59-63

Զաքարիան ասում է, որ մանուկը մարգարե կդառնա

Հանկարծ Զաքարիան նորից խոսեց։ Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն և լցվեց Սուրբ Հոգով։ Նա բոլորին ասաց, որ Աստված հիշում է Իր խոստումները Իր ժողովրդին։ Նա ասաց, որ Հովհաննեսը մարգարե կլինի։ Հովհաննեսը մարդկանց կսովորեցնի ապաշխարել և մկրտվել։ Նա կօգնի նրանց պատրաստվել՝ սովորելու Հիսուս Քրիստոսից։

Ղուկաս 1․64-80