Սուրբ գրությունների պատմություններ
Մարթան և Մարիամը. ընտրել ամենակարևորը


Ղուկաս 10.38-42

Մարթան և Մարիամը

Ընտրել ամենակարևորը

Մարթան ողջունում է Հիսուսին և Նրա աշակերտներին։

Մարթան ապրում էր Բեթանիա անունով մի գյուղում։ Երբ Հիսուսը և Նրա աշակերտները եկան Բեթանիա, Մարթան ընդունեց նրանց իր տանը։

Ղուկաս 10․38

Մարթան սպասավորում է իր հյուրերին։

Մինչ Հիսուսը ուսուցանում էր, Մարթան շատ զբաղված էր իր հյուրերին սպասավորելով։ Նրա քույրը՝ Մարիամը, նստեց Հիսուսի մոտ և լսեց Նրա խոսքերը։

Ղուկաս 10․39–40

Մարթան խոսում է Հիսուսի հետ։

Մարթան դժգոհ էր, որ ամբողջ աշխատանքը մենակ էր անում։ Նա կարծում էր, որ Մարիամը պետք է օգներ, այլ ոչ թե լսեր Հիսուսին։ Մարթան խնդրեց Հիսուսին ասել Մարիամին, որ օգներ իրեն։

Ղուկաս 10․40

Հիսուսը պատասխանում է Մարթային։

Հիսուսը տեսնում էր, թե որքան ջանասիրաբար էր աշխատում Մարթան։ Նա ասաց նրան, որ նկատել էր, որ նա շատ բաների համար էր հոգս անում։

Ղուկաս 10․41

Հիսուսը ուսուցանում է Մարթային և Մարիամին։

Հիսուսը բացատրեց, որ որոշ բաներ ավելի կարևոր են, քան մյուսները։ Նա ասաց, որ Մարիամը լավ որոշում էր կայացրել՝ լսելով Նրա խոսքերը։ Այն բաները, որ նա սովորում էր Հիսուսից, երբեք չէին վերցվի նրանից։

Ղուկաս 10.42