Սուրբ գրությունների պատմություններ
Վերջին ընթրիքը․ Հիսուսը հաստատում է հաղորդությունը


Մատթեոս 26, Ղուկաս 22, Հովհաննես 13–14

Վերջին ընթրիքը

Հիսուսը սպասավորում է հաղորդությունը

Հիսուսն ու Իր առաքյալները Երուսաղեմում։

Հիսուսը և Իր առաքյալները Երուսաղեմում էին՝ Զատիկը նշելու համար։ Հրեա ժողովուրդը ամեն տարի նշում էր Զատիկը։ Դա նրանց օգնում էր հիշել, որ շատ տարիներ առաջ իրենց ընտանիքները ստրուկներ էին Եգիպտոսում, և Աստված օգնեց նրանց փախչել։

Ելք 12․27

Հիսուսը և Նրա առաքյալները հավաքվեցին սեղանի շուրջը։

Մինչ նրանք Երուսաղեմում էին, Հիսուսը և Իր առաքյալները միասին հատուկ խնջույք ունեցան։ Հիսուսը անհամբեր սպասում էր այդ ընթրիքը նրանց հետ կիսելու պահին։

Ղուկաս 22․7–15

Հիսուսը լվանում է Իր առաքյալներից մեկի ոտքը։

Երբ նրանք ավարտեցին ընթրիքը, Հիսուսը մի աման լցրեց ջրով։ Նա սկսեց լվանալ Իր առաքյալների ոտքերը։

Հովհաննես 13․4–5

Պետրոսը հարցնում է, թե ինչու է Հիսուսը լվանում նրանց ոտքերը։

Երբ Պետրոսի հերթը հասավ, նա հարցրեց, թե ինչու էր Հիսուսը դա անում։ Ոտքերը լվանալը սովորաբար միայն ծառաներն էին անում։

Հովհաննես 13․6

Հիսուսն ուսուցանում է Իր առաքյալներին, թե ինչպես սիրել միմյանց։

Հիսուսն ասաց, որ լվանում է նրանց ոտքերը, որպեսզի օրինակ ծառայի նրանց համար։ Նա ցանկանում էր, որ նրանք ծառայեն և սիրեն միմյանց, ինչպես Ինքն էր սիրում նրանց։ Եթե նրանք անեն այդ, մարդիկ կիմանան, որ նրանք Իր աշակերտներն են։

Հովհաննես 13.14-16, 34-35

Պետրոսը խոսում է Հիսուսի հետ։

Հիսուսն Իր աշակերտներին ասաց, որ Ինքը շուտով կմահանա։ Պետրոսն ասաց, որ պատրաստ է մեռնել Հիսուսի համար։

Հովհաննես 13․36–38

Հիսուսը պատասխանում է Պետրոսին։

Բայց Հիսուսը գիտեր, որ դժվար ժամանակներ են գալու։ Նա Պետրոսին ասաց, որ հաջորդ առավոտյան, նախքան աքաղաղի կանչը, Պետրոսը երեք անգամ կասի, որ չի ճանաչում Հիսուսին։

Հովհաննես 13․38

Հիսուսն Իր առաքյալներին ուսուցանում է Սուրբ Հոգու մասին։

Հիսուսը գիտեր, որ Իր առաքյալները կարող են անհանգստանալ և վախենալ։ Նա խոստացավ, որ Աստված նրանց կուղարկի Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգին կմխիթարի նրանց, կուսուցանի նրանց և կօգնի հիշել այն, ինչ Հիսուսն էր նրանց ուսուցանել։ Նա ասաց նրանց, որ չանհանգստանան կամ չվախենան։ Նա ասաց, «Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները»:

Հովհաննես 14․1, 15–16, 26–27

Հիսուսը հաց է կտրում հաղորդության համար։

Ապա Հիսուսը մի շատ յուրահատուկ բան արեց, որպեսզի օգնի Իր առաքյալներին միշտ հիշել Իրեն։ Նա տվեց նրանց հաղորդությունը։ Սկզբում Նա օրհնեց հացը, կտրեց այն և տվեց Իր առաքյալներին։ Հիսուսը նրանց ասաց, որ հացն ուտելիս մտածեն Իր մարմնի մասին։ Նա խնդրեց նրանց հիշել, որ Ինքը կմահանա նրանց համար։

Մատթեոս 26․26, Ղուկաս 22․19

Հիսուսը օրհնում է գինին հաղորդության համար։

Ապա Հիսուսը գինի լցրեց բաժակի մեջ։ Նա օրհնեց գինին և ասաց առաքյալներին, որ խմեն այն։ Հիսուսն ասաց նրանց, որ գինին խմելիս մտածեն Իր արյան մասին։ Նա խնդրեց նրանց հիշել, որ Ինքը կտառապի, կարնահոսի և կմահանա բոլոր մարդկանց ցավերի և մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և ներում ստանալ։

Մատթեոս 26․27–28, Ղուկաս 22․20

Հիսուսն ուսուցանում է Իր առաքյալներին պահել Իր պատվիրանները։

Ապա Հիսուսը բացատրեց, որ Ինքը նման է որթատունկի, իսկ Իր աշակերտները՝ ճյուղերի։ Եթե ճյուղը կապված է մնում որթատունկին, այն պտուղ է տալիս։ Որթատունկին չկապված ճյուղը մեռնում է և չի կարող պտուղ տալ։ Հիսուսը ցանկանում էր, որ Իր աշակերտները միշտ մոտ մնան Իրեն՝ սիրելով միմյանց և պահելով Իր պատվիրանները։

Հովհաննես 15․4–12

Հիսուսն ու Իր առաքյալները քայլում են դեպի Գեթսեմանի։

Այս բաներն ուսուցանելուց հետո Հիսուսն ու Իր առաքյալները մի օրհներգ երգեցին։ Նրանք քայլեցին դեպի Գեթսեմանի կոչվող այգին։

Մատթեոս 26․30