Սուրբ գրությունների պատմություններ
Հրեշտակն ազատում է Պետրոսին բանտից․ Աստված պատասխանում է աղոթքներին


Գործք Առաքելոց 12․1–17

Հրեշտակն ազատում է Պետրոսին բանտից

Աստված պատասխանում է աղոթքներին

Պետրոսին բանտարկում են։

Հերովդես անունով մի թագավոր չէր սիրում քրիստոնյաներին։ Նա մահվան դատապարտեց Հակոբոս առաքյալին։ Ապա նա բանտարկեց Պետրոսին։ Նա բանտի հսկողության համար նշանակեց 16 զինվոր։

Գործք Առաքելոց 12․1-4

Մարդիկ աղոթում են Պետրոսի համար։

Երբ Եկեղեցու անդամները լսեցին այս մասին, նրանք աղոթեցին Երկնային Հորը Պետրոսի համար։

Գործք Առաքելոց 12․5

Պետրոսը քնում է բանտում։

Մի գիշեր Պետրոսը քնած էր։ Նա կապված էր երկու զինվորների միջև՝ կրկնակի շղթաներով։

Գործք Առաքելոց 12․6

Պետրոսին հրեշտակ է հայտնվում։

Հանկարծ բանտում լույս ծագեց, և մի հրեշտակ հայտնվեց։ «Շո՛ւտ, վե՛ր կաց», - ասաց հրեշտակը, և շղթաները ընկան Պետրոսի ձեռքերից։ Հրեշտակն ասաց Պետրոսին, որ հետևի իրեն։

Գործք Առաքելոց 12․7-8

Հրեշտակը Պետրոսին անց է կացնում պահակների մոտով։

Պետրոսը կարծեց, թե երազ է տեսնում։ Նա հետևեց հրեշտակին՝ անցնելով պահակների մոտով։ Քաղաք տանող երկաթյա դուռն ինքն իրեն բացվեց, և Պետրոսն ու հրեշտակը անցան դրա միջով։

Գործք Առաքելոց 12․9-10

Պետրոսը քաղաքում միայնակ քայլում է։

Հրեշտակը հեռացավ, և Պետրոսը հասկացավ, որ երազ չէր տեսնում։ Նա գիտեր, որ Տերն էր ուղարկել հրեշտակին՝ իրեն փրկելու համար։

Գործք Առաքելոց 12․10–11

Պետրոսը թակում է Մարիամի տան դուռը։

Պետրոսը գնաց Մարիամ անունով մի կնոջ տուն, որտեղ Եկեղեցու շատ անդամներ եկել էին աղոթելու։ Նա թակեց դուռը։

Գործք Առաքելոց 12.12-13

Ռոդին դռան ետևից լսում է Պետրոսի ձայնը։

Ռոդի անունով մի աղջիկ մոտեցավ դռանը։ Երբ նա լսեց Պետրոսի ձայնը, շատ ուրախացավ։ Նա վազեց մյուսներին պատմելու։

Գործք Առաքելոց 12.13-14

Ռոդին Եկեղեցու անդամներին ասում է, որ Պետրոսը դռան մոտ է։

Երբ Ռոդին բոլորին ասաց, որ Պետրոսը դռան մոտ է, նրանք չհավատացին նրան։ Պետրոսը շարունակեց թակել։

Գործք Առաքելոց 12.15-16

Պետրոսը Եկեղեցու անդամներին պատմում է, որ Տերն է իրեն բանտից դուրս բերել։

Վերջապես նրանք բացեցին դուռը և տեսան Պետրոսին։ Պետրոսն անվտանգ էր։ Տերը պատասխանել էր նրանց աղոթքներին։ Պետրոսը բոլորին պատմեց, թե ինչպես էր Տերը իրեն բանտից դուրս բերել։

Գործք Առաքելոց 12.16-17