Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը, կինը և ջրհորը. Ուսուցում կենդանի ջրի մասին


Հովհաննես 4

Հիսուսը, կինը և ջրհորը

Ուսուցում կենդանի ջրի մասին

Հիսուսը կանգ է առնում ջրհորի մոտ՝ ջուր վերցնելու

Հիսուսը և Իր աշակերտները քայլում էին Սամարիայից դեպի Գալիլեա։ Նրանք կանգ առան ջրհորի մոտ՝ ջուր վերցնելու։ Մինչ Հիսուսն այնտեղ հանգստանում էր, Նրա աշակերտները գնացին ուտելիք գնելու։

Հովհաննես 4․3-8

Հիսուսը ջրհորի մոտի կնոջից ջուր է խնդրում

Սամարիայից մի կին մոտեցավ ջրհորին՝ իր կուժը ջրով լցնելու։ Հիսուսը նրանից ջուր խնդրեց։ Կինը զարմացավ։ Հիսուսը հրեա էր, իսկ հրեաների մեծ մասը չէր խոսում սամարացիների հետ։

Հովհաննես 4․7-9

Հիսուսը կնոջն ուսուցանում է ավետարանը

Հիսուսն ասաց նրան, որ ջրհորից ջուր խմողները կրկին ծարավում են։ Բայց Ինքը կարող էր կնոջը տալ հավիտենական կյանքի «կենդանի ջուրը», և նա երբեք չէր ծարավի։ Կինն ասաց, որ ուզում է այդ «կենդանի ջրից»։

Հովհաննես 4.10–14

Հիսուսը կնոջն ասում է, որ կանչի իր ամուսնուն

Հիսուսը նրան ասաց, որ իր ամուսնուն բերի։ «Ես ամուսին չունեմ»,- ասաց կինը։ Հիսուսն ասաց, որ նա հինգ ամուսին է ունեցել, և այն տղամարդը, որի հետ նա ապրում է, իր ամուսինը չէ։

Հովհաննես 4․16-18

Հիսուսը կնոջն ասում է, որ Ինքն է Փրկիչը

Կինը զարմացավ, որ Հիսուսն այս բաները գիտեր իր մասին։ Նա ասաց, որ գիտի, որ Փրկիչը շուտով գալու է։ Հիսուսն ասաց նրան, որ Ինքն է Փրկիչը։

Հովհաննես 4․19, 25–26

Հիսուսը ջրհորի մոտ ավելի շատ մարդկանց է ուսուցանում

Կինը իր ջրամանը թողեց ջրհորի մոտ և գնաց քաղաք։ Նա շատերին ասաց, որ գտել է Փրկչին։ Նա հրավիրեց նրանց գալ և լսել Հիսուսի ուսուցումը։ Այս կնոջ շնորհիվ շատ սամարացիներ հավատացին Հիսուս Քրիստոսին։

Հովհաննես 4․28–29, 39–42