Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը Բեթհեզդայի ավազանի մոտ․ երկար ժամանակ հիվանդ եղած մարդու բժշկումը


Հովհաննես 5․1-17

Հիսուսը Բեթհեզդայի ավազանի մոտ

երկար ժամանակ հիվանդ եղած մարդու բժշկումը

Մարդիկ հավաքվել են Բեթհեզդայի ավազանի մոտ

Երուսաղեմում մի վայր կար, որը կոչվում էր Բեթհեզդայի ավազան։ Մարդիկ հավատում էին, որ այդ ավազանը բուժիչ ուժ ունի։ Այդ ավազանի մոտ էին գալիս հիվանդ, կույր կամ քայլել չկարողացող բազմաթիվ մարդիկ։

Հովհաննես 5․2-3

Մարդիկ ջուրն են մտնում բուժվելու համար

Ժողովուրդը հավատում էր, որ ժամանակ առ ժամանակ այդտեղ մի հրեշտակ էր իջնում և խառնում ավազանի ջրերը։ Առաջին մարդը, որը ջրի խառնվելուց հետո մտնում էր ավազան, բժշկվում էր իր ունեցած ցանկացած հիվանդությունից։ Շատերը փորձեցին առաջինը մտնել ավազան։

Հովհաննես 5․4

Հիվանդ տղամարդը պառկած է ավազանի մոտ

Ավազանի մոտ գտնվող մարդկանցից մեկը չէր կարողանում քայլել։ Նա հիվանդ էր արդեն 38 տարի։ Նա ուզում էր մտնել ավազանը՝ բուժվելու, բայց երբ փորձում էր, ինչ-որ մեկն արդեն առաջինն էր մտնում։

Հովհաննես 5.5–7

Հիսուսը նկատում է հիվանդ մարդուն

Մի Հանգստության օր Հիսուսը Երուսաղեմում էր։ Երբ Նա քայլում էր քաղաքում, հասավ Բեթհեզդայի ավազան և տեսավ այնտեղ պառկած մարդուն։

Հովհաննես 5․6

Հիսուսը հարցնում է մարդուն՝ արդյոք նա ուզում է բուժվել

Հիսուսը գիտեր, որ այդ մարդը շատ երկար ժամանակ հիվանդ էր և չէր կարողանում քայլել։ Հիսուսը հարցրեց նրան՝ արդյոք նա ուզում է բուժվել։

Հովհաննես 5․6

Մարդը Հիսուսին ասում է, որ ոչ ոք չի օգնում իրեն

Այդ մարդը Հիսուսին ասաց, որ ոչ ոք չի օգնել իրեն ավազան մտնել, և երբ ջուրը խառնվում էր, միշտ ուրիշները մտնում էին իրենից առաջ։

Հովհաննես 5․7

Հիսուսը բժշկում է մարդուն

Հիսուսն ասաց մարդուն. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր» Մարդն իսկույն առողջացավ։ Ապա նա վեր կացավ և վերցրեց իր մահիճը։ 38 տարվա ընթացքում առաջին անգամ նա կարողացավ քայլել։

Հովհաննես 5.8–9

Առաջնորդները հարցնում են տղամարդուն, թե ինչու է նա աշխատում Հանգստության օրը

Հրեաների առաջնորդները տեսան այն մարդուն, որը տանում էր իր մահիճը։ Նրանք ասացին, որ նա չի պատվում Հանգստության օրը, քանի որ կարծում էին, որ մահիճ տանելը աշխատանքի նման էր։ Մարդը բացատրեց, որ ինքը նոր է բուժվել, և նրան բուժողը ասել է, որ վերցնի իր մահիճը։

Հովհաննես 5.10–11

Առաջնորդները բարկացած են Հիսուսի վրա՝ Հանգստության օրը բժշկելու համար

Առաջնորդները պարզեցին, որ Հիսուսն էր բուժել այդ մարդուն և ասել նրան, որ Հանգստության օրը վերցնի իր մահիճը։ Նրանք բարկացած էին Հիսուսի վրա և ուզում էին սպանել Նրան։ Հիսուսն ասաց նրանց, որ Ինքն անում է միայն այն բաները, որոնք Իր Երկնային Հայրը ուսուցանել է Իրեն։

Հովհաննես 5․15-17