Սուրբ գրությունների պատմություններ
Ապավինել Հիսուս Քրիստոսին փրկության համար. փրկված Նրա շնորհով


Հռոմեացիներին 3․21-28, 5․1-11, 6․3-6

Ապավինել Հիսուս Քրիստոսին փրկության համար

Փրկված Նրա շնորհով

Մկրտվող մարդիկ։

Մարդիկ տարբեր վայրերից միանում էին Հիսուս Քրիստոսի եկեղեցուն։ Եկեղեցու անդամները կոչվում էին սրբեր։

Հռոմեացիներին 1.7

Երկու մարդ խոսում են Մովսեսի օրենքի մասին։

Որոշ սրբեր հրեաներ էին, որոնք դեռ հետևում էին Մովսեսի օրենքին։ Իսկ մյուսները՝ ոչ։ Նրանք վիճում էին՝ արդյոք պետք է հետևել Մովսեսի օրենքին, թե ոչ։

Հռոմեացիներին 2․14-15, 23-29

Պողոսը նամակ է գրում։

Պողոսը գիտեր, որ սրբերն ունեին այս հարցերը։ Նա նամակ գրեց հռոմեացի սրբերին։ Եվ բացատրեց նրանց, որ ոչ ոք չի կարող փրկվել ուղղակի Մովսեսի օրենքին հետևելով։ Բոլորս մեղք ենք գործում, բացատրեց նա։ Փրկվելու համար բոլորը պետք է հավատք ունենան Հիսուս Քրիստոսի հանդեպ և հետևեն Նրան։

Հռոմեացիներին 3․20-23

Երկու տղամարդիկ կարդում են Պողոսի նամակը։

Պողոսն ուսուցանում էր, որ Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ մեր մեղքերն իր վրա վերցնելու համար։ Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել և ներվել մեր մեղքերից։

Հռովմայեցիս 3.24-31

Երկու տղամարդիկ միասին հաղորդություն են ընդունում։

Պողոսը ուսուցանում էր, որ Հիսուս Քրիստոսը տալիս է մեզ ներման պարգև և բարի գործեր կատարելու զորություն։ Այս սիրառատ պարգևը կոչվում է Հիսուս Քրիստոսի շնորհ, որը լցնում է մեզ հույսով և երջանկությամբ։ Պողոսն ասել է, որ երբ մենք մկրտվում ենք, ինչպես Հիսուսը, դա նման է նոր կյանք սկսելուն՝ որպես Հիսուսի հետևորդ։

Հռոմեացիներին 5․1-11, 6․3-6