Սուրբ գրությունների պատմություններ
Սիմոնը և Աստծո զորությունը. Սովորել Աստծո քահանայության մասին


Գործք Առաքելոց 8․5-24

Սիմոնը և Աստծո զորությունը

Սովորել Աստծո քահանայության մասին

Սիմոնը դիտում է, թե ինչպես է առաքյալներից մեկը բժշկում մի տղամարդու։

Սամարիայում Սիմոն անունով մի մարդ էր ապրում։ Երբ նա լսեց Հիսուս Քրիստոսի ավետարանը, հավատաց։ Նա նաև ապշած էր Հիսուսի աշակերտների կողմից Աստծո զորությամբ կատարած հրաշքներից։ Սիմոնը մկրտվեց, ինչպես նաև Սամարիայում ապրող շատ այլ տղամարդիկ ու կանայք։

Գործք Առաքելոց 8․5-13

Պետրոսն ու Հովհաննեսը ձեռքերը դնում են մի տղամարդու գլխին։

Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիայում մարդիկ մկրտվում են։ Պետրոսը և Հովհաննեսը գնացին Սամարիա: Գործադրելով Աստծո զորությունը՝ քահանայությունը, նրանք ձեռքերը դրեցին մկրտված մարդկանց վրա և նրանց տվեցին Սուրբ Հոգու պարգևը։

Գործք Առաքելոց 8.14–17

Սիմոնը գումար է առաջարկում Աստծո քահանայությունը գնելու համար։

Երբ Սիմոնը տեսավ Պետրոսին ու Հովհաննեսին այս անելիս, նա նրանց փող առաջարկեց ու ասաց. «Ի՛նձ էլ այս իշխանությունը տվեք»։ Նա ցանկանում էր գնել Աստծո քահանայությունը, որպեսզի ինքը նույնպես կարողանար տալ Սուրբ Հոգու պարգևը։

Գործք Առաքելոց 8․18-19

Պետրոսը Սիմոնին ուսուցանում է քահանայության մասին։

Պետրոսը բացատրեց, որ ոչ ոք չի կարող գնել Աստծո զորությունը։ Դա պարգև է Նրանից։ Պետրոսն ասաց Սիմոնին, որ իր սիրտը պետք է փոխվի։ Նա հրավիրեց Սիմոնին ապաշխարել և աղոթել Աստծուն՝ ներման համար։

Գործք Առաքելոց 8․20-23

Սիմոնը Պետրոսից ներողություն է խնդրում։

Սիմոնը զղջաց։ Նա խնդրեց Պետրոսին աղոթել իր համար, որպեսզի օգնի իրեն փոխվել։

Գործք Առաքելոց 8․24