Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը ուսուցանում է Լեռան քարոզը՝ օգնելով մեզ ավելի նմանվել մեր Երկնային Հորը


Մատթեոս 5-7

Հիսուսը ուսուցանում է Լեռան քարոզը

օգնելով մեզ ավելի նմանվել մեր Երկնային Հորը

Հիսուսը ուսուցանում է Գալիլեայի ծովի մոտ

Հիսուսը և Նրա աշակերտները բարձրացան Գալիլեայի ծովի մոտ գտնվող լեռը։ Այնտեղ Հիսուսը նրանց ուսուցանեց, թե ինչպես կարող ենք երջանիկ լինել և ավելի նմանվել մեր Երկնային Հորը։

Մատթեոս 5․1-2

Հիսուսն ուսուցանում է, թե ինչպես խաղաղություն հաստատել ուրիշների հետ

Հիսուսն ուսուցանեց, որ մարդիկ օրհնված և երջանիկ են, երբ խոնարհ են, սրտով մաքուր և փորձում են անել այն, ինչը ճիշտ է։ Մարդիկ, որոնք ներում են ուրիշներին, կարող են ներվել։ Նրանք, ովքեր խաղաղարար են, կկոչվեն Աստծո որդիներ։

Մատթեոս 5․3-9

Մենք պետք է լույս լինենք աշխարհի համար

Հիսուսն ասաց, որ Իր աշակերտները լույս են աշխարհի համար՝ ինչպես լեռան վրա գտնվող մի քաղաք, որը բոլորը կարող են տեսնել։ Մենք չպետք է թաքցնենք մեր լույսը։

Մատթեոս 5․14

Մեր բարի գործերը կարող են լույս լինել ուրիշների համար

Երբ հետևում ենք Հիսուսին, մենք նման ենք մոմի, որը լույս է տալիս բոլորին, ովքեր սենյակում են։ Մեր բարի գործերը կօգնեն մարդկանց հավատալ Երկնային Հորը։

Մատթեոս 5.15–16

Հիսուսն ուսուցանում է, որ մենք պետք է սիրենք բոլորին

Հիսուսն ասել է, որ մենք պետք է սիրենք բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր մեզ չեն սիրում։ Մենք պետք է աղոթենք նրանց համար։ Հիսուսը ուսուցանել է, որ մենք պետք է փորձենք նմանվել մեր Երկնային Հորը։ Նա ուսուցանել է, որ երբ մենք օգնում ենք մարդկանց, պետք չէ, որ բոլորին պատմենք, թե ինչ ենք արել։ Աստված տեսնում է մեր կատարած բարի գործերը, և Նա կօրհնի մեզ։

Մատթեոս 5.38–48, Մատթեոս 6.1–4

Մենք պետք է անկեղծ սրտով աղոթենք

Երբ աղոթում ենք, չպետք է անհանգստանանք, թե ինչ են ուրիշները մտածում մեր մասին։ Մենք չպետք է ամեն անգամ նույն բառերն ասենք, եթե իսկապես չենք մտածում այդ մասին։ Մենք պետք է անկեղծ սրտով աղոթենք։ Երկնային Հայրը լսում է մեր աղոթքները և գիտի, թե մենք ինչի կարիք ունենք։ Նույնիսկ երբ ոչ ոք չի կարող մեզ լսել, Նա կլսի։

Մատթեոս 6․5-8

Մենք պետք է ուրիշների հետ վարվենք այնպես, ինչպես ուզում ենք, որ մեզ հետ վարվեն

Հիսուսն ուսուցանել է, որ մենք չպետք է մտածենք, որ մյուսներից լավն ենք։ Մենք պետք է հիշենք, որ բոլորս էլ ունենք դժվարություններ։ Ուրիշներին դատելու փոխարեն մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես կարող ենք ավելի լավը լինել։ Մենք պետք է մարդկանց հետ վարվենք այնպես, ինչպես ուզում ենք, որ մեզ հետ վարվեն։

Մատթեոս 7․1-5, 12

Հիսուսն ուսուցանում է ժայռի վրա կառուցված տան մասին

Ապա Հիսուսը պատմեց մի պատմություն մի անխելք մարդու մասին, որն իր տունը կառուցել էր ավազի վրա, և մի իմաստուն մարդու մասին, որը՝ կառուցել էր ժայռի վրա։ Երբ անձրևը եկավ, ավազի վրա կառուցված տունը փլուզվեց, իսկ ժայռի վրայի տունը մնաց կանգուն։ Հիսուսն ասել է, որ եթե մենք լսում ենք Իր ուսմունքները և հետևում ենք դրանց, մենք նման ենք իմաստուն մարդուն։

Մատթեոս 7.24-28