Եփեսացիներին 6․11-17
Աստծո ողջ սպառազինությունը
Հոգևորապես ապահով մնալ
Պողոսը ուսուցանեց եփեսացի սրբերին, որ մենք բոլորս չարի դեմ հոգևոր պատերազմի մեջ ենք։ Ինչպես զինվորները, որոնք սպառազինություն են հագնում իրենց մարմինը պաշտպանելու համար, մենք ևս կարող ենք հագնել Աստծո հոգևոր սպառազինությունը՝ մեր հոգիները պաշտպանելու համար։
Եփեսացիներին 6.11–13
Պողոսը համեմատել է զինվորի սպառազինությունը այն բաների հետ, որոնք մեզ հոգևորապես պաշտպանում են։ Օրինակ՝ նա ասել է, որ ճշմարտությունը նման է գոտու, որն ամրանում է մեր գոտկատեղի շուրջը։
Եփեսացիներին 6․14
Հաջորդը՝ Պողոսն ասում է, որ արդարությունը նման է զրահաբաճկոնի, որը պաշտպանում է մեր սիրտը։
Եփեսացիներին 6․14
Հիսուս Քրիստոսի խաղաղության ավետարանը նման է այն կոշիկներին, որոնք մենք հագնում ենք՝ պաշտպանելու մեր ոտքերը։
Եփեսացիներին 6․15
Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը նման է վահանի, որը պաշտպանում է մեզ սատանայից այնպես, ինչպես պաշտպանում է զինվորներին թշնամու նետերից։
Եփեսացիներին 6․16
Պողոսն ասել է, որ փրկությունը նման է սաղավարտի, որը պահում է մեր գլուխն ու մտքերը ապահով։
Եփեսացիներին 6․17
Ի վերջո, Պողոսն ասել է, որ Աստծո Հոգին և խոսքը նման են սրի։
Եփեսացիներին 6․17
Երբ մենք հագնում ենք Աստծո սպառազինության զրահի յուրաքանչյուր մասը, մենք կարող ենք քաջաբար դիմակայել դևի ստերին և գայթակղություններին։ Աստված տվել է մեզ իր սպառազինությունը՝ օգնելու մեզ ապահով և ուժեղ պահել մեր հոգիները։
Եփեսացիներին 6.11–13