Մատթեոս 27, Ղուկաս 23, Հովհաննես 19
Հիսուսն Իր կյանքը տալիս է մեզ համար
Զոհաբերություն՝ մեզ մեղքից և մահից փրկելու համար
Երբ Պիղատոսը որոշեց, որ Հիսուսը պետք է խաչվի, նա իր զինվորներին հրամայեց տանել Հիսուսին։ Նրանք մտրակեցին Նրան, թքեցին Նրա վրա, փշե պսակ դրեցին գլխին և ծաղրեցին Նրան։
Մարկոս 15․15-20
Զինվորները ստիպեցին Հիսուսին տանել փայտե մի ծանր խաչ։ Նրանք Հիսուսին տարան Երուսաղեմից դուրս՝ մի տեղ, որը կոչվում էր Գողգոթա։
Հովհաննես 19․17
Զինվորները Հիսուսի ձեռքերն ու ոտքերը գամեցին խաչին։ Հիսուսը խնդրեց Իր Երկնային Հորը ներել զինվորներին, քանի որ նրանք չգիտեին, որ խաչում էին Աստծո Որդուն։
Ղուկաս 23․33-34, տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, ծանոթագրություն 34գ
Այդ օրը Հիսուսի հետ խաչեցին երկու հանցագործների։ Նրանցից մեկն ասաց Հիսուսին. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։
Ղուկաս 23․39
Մյուս հանցագործն ասաց, որ իրենք արժանի են իրենց պատժին, բայց Հիսուսը ոչ մի վատ բան չէր արել։ Նա խնդրեց Հիսուսին հիշել իրեն Իր թագավորության մեջ։ Հիսուսն ասաց նրան, որ շուտով նրանք միասին կլինեն հոգևոր աշխարհում։
Ղուկաս 23.40-43
Հիսուս Քրիստոսին հետևող շատ կանայք խաչի մոտ էին եկել՝ Նրա հետ լինելու համար։ Կանանցից մեկը Հիսուսի մայրն էր՝ Մարիամը։ Հիսուսը տեսավ նրան և ասաց Իր առաքյալներից մեկին՝ Հովհաննեսին, որ հոգ տանի նրա մասին։
Հովհաննես 19.25–27, տես նաև Ղուկաս 8․1–3, Մարկոս 15.40-41
Երեք ժամ շարունակ խավարը ծածկեց երկիրը։ Հիսուսը շատ միայնակ էր։ Նա այնպիսի զգացում ուներ, կարծես Իր Երկնային Հայրը լքել էր Իրեն։
Մատթեոս 27․45-46
Վերջապես, Հիսուսը հասկացավ, որ ավարտել էր Իր տառապանքը։ Նա ասաց. «Հայր, ավարտված է, կամքդ կատարված է»։ Ապա Հիսուսը գլուխը խոնարհեց և Իր կյանքը տվեց։ Որպեսզի տեսնի, թե արդյոք Նա մահացած է, մի զինվոր նիզակով խոցեց Նրա կողը։
Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 27․54 (Մատթեոս 27․50, ծանոթագրություն ա), Հովհաննես 19․28-30, 34
Երբ Հիսուսը մահացավ, երկիրը ցնցվեց։ ժայռերը ճեղքվեցին։ Տաճարի վարագույրը՝ տաճարի ամենասուրբ վայրը ծածկող վարագույրը, երկու մասի պատռվեց։
Մատթեոս 27․51
Զինվորները վախեցած էին։ «Իսկապես որ սա Աստծու Որդին էր», ասացին նրանք։
Մատթեոս 27․54
Հիսուսի աշակերտները Նրա մարմինը փաթաթեցին կտորի մեջ և դրեցին մի այգում գտնվող գերեզմանի մեջ։ Ավելի ուշ նրանք մի մեծ քար գլորեցին գերեզմանի մուտքի առջև։
Մատթեոս 27․57-61, Հովհաննես 19․38-41