Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը. Նույնիսկ քամին ու ծովը հնազանդվում են Նրան


Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.36–41

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Նույնիսկ քամին ու ծովը հնազանդվում են Նրան

Հիսուսը և Իր աշակերտները նավակի մեջ են

Մի օր Հիսուսն ու Իր աշակերտները նավարկում էին Գալիլեայի ծովում։ Քամին սկսեց ուժեղանալ։ Ալիքները հարվածում էին նավակին՝ լցնելով այն ջրով։ Սակայն Հիսուսը խաղաղ քնած էր։

Մատթեոս 8․23-24

Աշակերտները արթնացնում են Հիսուսին

Աշակերտները վախեցած էին։ Նրանք արթնացրին Հիսուսին։ «Տե՛ր, փրկի՛ր մեզ»,- աղաղակեցին նրանք։ Նրանք կարծում էին, որ ծովում խեղդվելու են։

Մատթեոս 8․25

Հիսուսը հրամայում է ջրին, որ հանդարտվի

«Ինչո՞ւ եք վախենում»,- հարցրեց Հիսուսը։ Նա ասաց աշակերտներին, որ նրանք պետք է ավելի շատ հավատ ունենան։ Ապա վեր կացավ և ասաց քամուն ու ալիքներին. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։

Մատթեոս 8․26, Մարկոս 4․39

Աշակերտները զարմացել են, թե ինչպես Հիսուսը հանդարտեցրեց փոթորիկը

Հանկարծ փոթորիկը դադարեց, և ծովը հանդարտվեց։ Հիսուսը և աշակերտները անվտանգ էին։ Հիսուսի աշակերտները զարմացել էին։ Նրանք մտածում էին, թե ինչպիսի մարդ պետք է լինի, որ հրամայի քամուն ու ծովին, և դրանք հնազանդվեն Նրան։

Մատթեոս 8․26-27