Եբրայեցիներին 11-12
Ապրել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով
Նա է «մեր հավատի զորագլուխն ու կատարողը»
Եկեղեցու վաղ շրջանում երբեք էլ հեշտ չէր Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելը։ Մարդիկ երբեմն ատում էին եկեղեցու անդամներին կամ ծաղրում էին նրանց՝ իրենց հավատքի պատճառով։ Պողոսը ցանկանում էր օգնել նրանց պահել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս։
Եբրայեցիներին 10.32-39
Պողոսը նամակ գրեց եբրայեցի կամ հրեա սրբերին։ Նա ուսուցանեց, որ հավատալ նշանակում է հուսալ բաների համար, նույնիսկ եթե դրանք չենք տեսնում։ Օրինակ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալ նշանակում է վստահել Նրան և Նրա խոստումներին, նույնիսկ եթե դեռ չենք ստացել մեր հուսացած օրհնությունները։
Եբրայեցիներին 11․1, 6
Պողոսը հիշեցնում էր նրանց այն մարդկանց պատմությունները, որոնք ունեցել են մեծ հավատք, որպեսզի օգնի եբրայեցի սրբերին դիմակայել իրենց մարտահրավերներին։
Եբրայեցիներին 11․4-40
Օրինակ՝ Պողոսը պատմեց Նոյի մասին։ Աստված պատվիրեց Նոյին կառուցել տապան՝ իր ընտանիքին ջրհեղեղից փրկելու համար: Նոյը հնազանդվելու հավատք ուներ, նույնիսկ նախքան անձրևը տեսնելը։
Եբրայեցիներին 11․7
Պողոսը պատմեց Աբրահամի և Սարայի մասին, ովքեր ունեին հավատք՝ լքելու իրենց տունը, որովհետև Աստված խոստացել էր առաջնորդել նրանց դեպի ավելի լավ վայր։ Նրանք նաև հավատում էին Աստծո խոստմանը, որ կունենան մեծ ընտանիք, չնայած արդեն ծեր էին և դեռ երեխաներ չունեին։
Եբրայեցիներին 11․8-16
Պողոսը նաև պատմեց Մովսեսի մոր՝ Հոքադի մասին։ Նա ուներ հավատք՝ թաքցնելու մանուկ Մովսեսին, որպեսզի նրան ապահով պահի չար թագավորից։
Եբրայեցիներին 11․23
Մովսեսը մեծացել էր Եգիպտոսում: Նա կարող էր լինել հարուստ և ապրել հարմարավետ կյանքով։ Բայց նա հրաժարվեց այդ ամենից, քանի որ հավատում էր Աստծուն և նրա օրհնություններին։
Եբրայեցիներին 11.24-27
Իր հավատքի շնորհիվ Մովսեսն Աստծո ժողովրդին ստրկությունից ազատեց։ Նրանք նույնիսկ քայլեցին Կարմիր ծովի միջով՝ չոր գետնի վրայով։
Եբրայեցիներին 11․29
Պողոսը պատմեց նաև Ռախաբի մասին։ Նա ուներ հավատք՝ օգնելու Աստծո ժողովրդին, նույնիսկ այն դեպքում, երբ ոչ ոք իրենց քաղաքում չէր հավատում Տիրոջը։ Ռախաբի հավատքը փրկեց նրա ընտանիքը։
Եբրայեցիներին 11․30–31
Պողոսն ասաց, որ այսքան շատ հավատքի օրինակները նույնպես կարող են մեզ օգնել հավատալ Հիսուս Քրիստոսին, նույնիսկ երբ կյանքը դժվար է։ Մենք կարող ենք ապաշխարել մեր մեղքերից և նայել Հիսուսին՝ «մեր հավատի զորագլխին ու կատարողին»։ Նա պատրաստ էր մահանալ մեզ համար, որովհետև գիտեր, որ Իր Քավությունը մե՜ծ ուրախություն և բժշկում կբերի։
Եբրայեցիներին 12․1–2