Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը բժշկում է տասը բորոտների. երախտագիտության կարևորությունը


Ղուկաս 17.11–19

Հիսուսը բժշկում է տասը բորոտների

Երախտագիտության կարևորությունը

Հիսուսը տեսնում է մի խումբ հիվանդների։

Ճամփորդելիս Հիսուսը մտավ մի գյուղ և տեսավ տասը մարդկանց, որոնք տառապում էին շատ վատ մաշկային հիվանդությամբ՝ բորոտությամբ։ Բորոտությամբ տառապող մարդիկ պետք է հեռու մնային բոլորից, նույնիսկ իրենց ընտանիքներից, որպեսզի մյուսներին չվարակեին։

Ղուկաս 17.11-12

Այդ մարդիկ Հիսուսին խնդրում են բուժել իրենց:

Այդ մարդիկ կանչեցին Հիսուսին և խնդրեցին Նրան բուժել իրենց։ Հիսուսը նրանց ասաց, որ գնան քաղաքի քահանաների մոտ։ Միայն քահանաները կարող էին որոշել, թե արդյոք նրանք կարող են կրկին մոտենալ այլ մարդկանց։

Ղուկաս 17․13–14, տես նաև Ղևտական 14․2–3

Մարդիկ բժշկվում են։

Երբ տասը հիվանդ մարդիկ գնում էին քահանաներին այցելելու, հրաշք տեղի ունեցավ։ Նրանց հիվանդությունը անցավ։ Նրանք բժշկվեցին։

Ղուկաս 17.14

Մարդկանցից մեկը շնորհակալություն է հայտնում Աստծուն բժշկվելու համար։

Երբ մարդկանցից մեկը տեսավ, որ ինքը բժշկվել է, վերադարձավ և բարձրաձայն գոհություն հայտնեց Աստծուն։ Նա սամարացի էր։

Ղուկաս 17․15–16

Հիսուսը խոսում է այդ մարդու հետ հավատքի մասին։

Այդ մարդը ընկավ Հիսուսի ոտքերի առաջ՝ գոհունակություն հայտնելու Նրան Իր արածի համար։ Հիսուսը հարցրեց, թե որտեղ են մյուս ինը բուժված մարդիկ։ Միայն մեկն էր վերադարձել Նրան շնորհակալություն հայտնելու։ Ապա Հիսուսը ասաց մարդուն. «Վեր կաց գնա՛, քո հավատը փրկեց քեզ»:

Ղուկաս 17․16–19