Մարկոս 8․22-25
Հիսուսը բժշկում է կույրին
Ապաքինում, որը տեղի է ունենում ժամանակի ընթացքում
Բեթսայիդա կոչվող գյուղում ժողովուրդը Հիսուսի մոտ բերեց մի կույր մարդու։ Նրանք ցանկանում էին, որ Հիսուսը օրհներ նրան, որպեսզի նա տեսներ։
Մարկոս 8․22
Հիսուսը մարդու ձեռքից բռնեց և գյուղից դուրս տարավ։ Ապա Հիսուսը ձեռքերը դրեց մարդու վրա և օրհնեց նրան։
Մարկոս 8․23
Հիսուսը հարցրեց մարդուն, թե արդյոք նա որևէ բան տեսնում է։ Մարդը վեր նայեց: Նա ասաց, որ մի փոքր տեսնում է, բայց ոչ այնքան հստակ։ Նա ասաց, որ մարդիկ նման են քայլող ծառերի։
Մարկոս 8․23-24
Հիսուսը կրկին օրհնեց մարդուն։ Այս անգամ, երբ նա վեր նայեց, ամեն ինչ հստակ էր։ Հիսուսը բժշկել էր նրան։
Մարկոս 8․25