Հովհաննես 1.43–51
Եկեք և տեսեք
հրավիրել ընկերոջը հետևելու Հիսուսին
Փիլիպպոս անունով մի մարդ Հիսուսի հետևորդներից մեկն էր։ Նա գիտեր, որ Հիսուսը Փրկիչն է։ Փիլիպպոսը ուզում էր, որ իր ընկեր Նաթանայելը նույնպես իմանար Հիսուսի մասին։
Հովհաննես 1․43-45
Նաթանայելը գիտեր, որ սուրբ գրություններում ասվում է, որ Աստված մի Փրկիչ կուղարկի։ Փիլիպպոսը նրան ասաց, որ գտել է Փրկչին. Նրա անունը Հիսուս է՝ Նազարեթից։
Հովհաննես 1․45
Սկզբում Նաթանայելը չհավատաց նրան։ Նա չէր կարծում, որ Փրկիչը կարող էր Նազարեթից լինել։ «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»,- հարցրեց նա։ Փիլիպպոսը պատասխանեց. «Արի՛ և տե՛ս»։
Հովհաննես 1․46
Նաթանայելը Փիլիպպոսի հետ գնաց Հիսուսին հանդիպելու։ Երբ Հիսուսը տեսավ նրանց մոտենալիս, ասաց, որ Նաթանայելը բարի և ազնիվ մարդ է։ Նաթանայելը զարմացավ։ Նա երբեք չէր հանդիպել Հիսուսին։ Ինչպե՞ս Հիսուսը ճանաչեց իրեն։
Հովհաննես 1․47-48
Հիսուսը Նաթանայելին ասաց, որ նախքան Փիլիպպոսը կկանչեր նրան, Նա տեսել էր Նաթանայելին թզենու տակ կանգնած։
Հովհաննես 1․48
Այժմ Նաթանայելը գիտեր, որ Հիսուսը Աստծո Որդին է։ Հիսուսն ասաց Նաթանայելին, որ իր հավատքի շնորհիվ կտեսնի մեծ բաներ, օրինակ՝ երկնքից իջնող հրեշտակներ։
Հովհաննես 1.49-51