Սուրբ գրությունների պատմություններ
Զակքեոս մաքսապետը․ ծառ բարձրացավ, որպեսզի տեսնի Հիսուսին


Ղուկաս 19.1-10

Զակքեոս մաքսապետը

ծառ բարձրացավ, որպեսզի տեսնի Հիսուսին

Զակքեոսը հարկեր է հավաքում։

Հիսուսն այցելեց Երիքով քաղաքը։ Այնտեղ Զակքեոս անունով մի մարդ էր ապրում։ Զակքեոսը հարուստ հարկահավաք էր։ Շատերը չէին սիրում հարկահավաքներին։ Նրանք կարծում էին, որ հարկահավաքները չափազանց մեծ գումարներ են վերցնում ժողովրդից։

Ղուկաս 19․1–2

Զակքեոսը փորձում է տեսնել Հիսուսին մարդկանց բազմության մեջ:

Զակքեոսը լսեց, որ Հիսուսը քաղաքում է։ Եվ ցանկանում էր ավելին իմանալ Նրա մասին: Նա փորձեց գնալ Հիսուսին տեսնելու, բայց չկարողացավ, որովհետև Նրա շուրջը շատ մարդիկ կային, և Զակքեոսը չափազանց կարճահասակ էր՝ նրանց գլխավերևով տեսնելու համար: Ինչպե՞ս կարող էր նա տեսնել Հիսուսին։

Ղուկաս 19․3–4

Զակքեոսը ծառ է բարձրանում, որպեսզի տեսնի Հիսուսին։

Զակքեոսը առաջ վազեց և բարձրացավ ծառի վրա, որպեսզի կարողանա տեսնել Հիսուսին: Երբ Հիսուսն անցավ կողքով, նայեց և տեսավ Զակքեոսին ծառի վրա: Հիսուսը տվեց նրա անունը և ասաց. «Իջի՛ր»։ Հիսուսը ցանկանում էր այցելել նրան իր տանը: Զակքեոսը շտապ իջավ ծառից։ Նա այնքան ուրախ էր, որ Հիսուսն իր տուն էր գալու:

Ղուկաս 19․4-6

Հիսուսն այցելում է Զակքեոսին՝ նրա տանը:

Երիքովում մարդիկ մտածում էին, թե ինչու էր Հիսուսը ցանկանում գնալ Զակքեոսի տուն։ Նրանք կարծում էին, որ Զակքեոսը մեղավոր մարդ է, քանի որ հարկահավաք էր:

Ղուկաս 19․7

Հիսուսը խոսում է Զակքեոսի և նրա ընտանիքի հետ:

Զակքեոսն ասաց Հիսուսին. «Իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ»: Նա ասաց, որ եթե ինչ-որ մեկից շատ գումար էր վերցրել, ավելի շատ կվերադարձնի: Հիսուսն ասաց Զակքեոսին. «Այսօր այս տան համար փրկություն եղավ»: Հիսուսն ասաց, որ եկել էր գտնելու և փրկելու մարդկանց, որոնք կորած էին:

Ղուկաս 19․6, 8–10