Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը մխիթարում է երկու աշակերտներին․ միասին քայլելով դեպի Էմմաուս տանող ճանապարհին


Ղուկաս 24․13–25

Հիսուսը մխիթարում է երկու աշակերտներին

միասին քայլելով դեպի Էմմաուս տանող ճանապարհին

Հիսուսի աշակերտներից երկուսը քայլում են դեպի Էմմաուս:

Այն օրը, երբ Հիսուսը հարություն առավ, երկու աշակերտներ Երուսաղեմից քայլում էին դեպի Էմմաուս անունով մի քաղաք։ Նրանք Հիսուսի հետևորդներ էին և տխուր էին։ Նրանք զրուցում էին Հիսուսի մահվան և վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած այլ բաների մասին։

Ղուկաս 24․13–14

Հիսուսը հայտնվում է և քայլում աշակերտների հետ: Աշակերտները չգիտեն, որ դա Հիսուսն է։

Մինչ նրանք քայլում էին, Հիսուսը եկավ և քայլեց նրանց հետ, բայց նրանք չգիտեին, որ դա Հիսուսն է: Նա հարցրեց, թե ինչի մասին են խոսում և ինչու են տխուր։

Ղուկաս 24․15–17

Աշակերտները բացատրում են, որ Հիսուսը մահացել է։

Նրանք զարմացան, որ Նա չգիտեր, թե ինչ էր տեղի ունեցել: Նրանք պատմեցին Նրան Հիսուսի մասին: Նրանք կարծում էին, որ Նա կլինի իրենց Փրկիչը, բայց Նա մահացավ։

Ղուկաս 24․18–21

Աշակերտներն ասում են, որ Հիսուսի մարմինն անհետացել է գերեզմանից։

Նրանք նաև ասացին, որ մի քանի կանայք եղել են Նրա գերեզմանում, բայց Հիսուսի մարմինը չկար: Հրեշտակները կանանց ասել էին, որ Հիսուսը ողջ է:

Ղուկաս 24․21–24

Հիսուսն ուսուցանում է աշակերտներին։

Այնուհետև Հիսուսն ուսուցանեց նրանց, թե ինչ են ասում սուրբ գրությունները Փրկչի մասին: Նա ասաց, որ մարգարեներն ուսուցանել են, որ Փրկիչը կմահանա և նորից հարություն կառնի:

Ղուկաս 24․25–27

Հիսուսը օրհնում է հացը և տալիս այն աշակերտներին։

Երբ նրանք հասան Էմմաուս, արդեն ուշ էր։ Երկու աշակերտները Հիսուսին հրավիրեցին մնալ իրենց հետ։ Հիսուսը նստեց նրանց հետ ճաշելու։ Նա հաց վերցրեց, օրհնեց և տվեց աշակերտներին։ Այդ պահին նրանք իմացան, որ դա Հիսուսն էր: Հանկարծ Նա անհետացավ:

Ղուկաս 24․29–31

Աշակերտները պատմում են Հիսուսի հետ ունեցած իրենց փորձառությունների մասին։

Երկու աշակերտները խոսեցին այն մասին, թե որքան ջերմություն էին զգում իրենց սրտերում, մինչ Հիսուսն ուսուցանում էր իրենց սուրբ գրություններից: Նրանք շտապ վերադարձան Երուսաղեմ՝ մյուս աշակերտներին ասելու, որ տեսել են Հիսուսին։

Ղուկաս 24․32–35