Սուրբ գրությունների պատմություններ
Հավատքով միաբանված․ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր եկեղեցին առաքյալների և մարգարեների միջոցով


Եփեսացիներին 2.19–20, 4.11–14

Հավատքով միաբանված

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին մարգարեների ու առաքյալների միջոցով

Պողոսն ու այլ առաքյալներ մկրտում և հաստատում են եկեղեցու նոր անդամների։

Հիսուսի առաքյալները քարոզում էին Նրա ավետարանը շատ երկրներում։ Մարդիկ, որոնք հավատացին ավետարանին, մկրտվեցին։ Պողոս առաքյալը ցանկանում էր, որ բոլորը ընդունված զգային Փրկչի եկեղեցում, նույնիսկ եթե նրանք տարբեր վայրերից էին։

Մատթեոս 28․19-20, Եփեսացիներին 2․19

Հիսուսը՝ Իր շուրջ հավաքված մարդկանց հետ։

Պողոսը նամակ գրեց եփեսացի սրբերին: Նա ասաց, որ երբ Հիսուսը մահացավ մեզ համար, Նա, կարծես, ջարդեց պատը, որը բաժանում էր Աստծո զավակներին։ Անկախ նրանից, թե որտեղից էին նրանք, այլևս օտարներ չէին համարվում։ Նրանք կարող էին ստանալ ավետարանը և դառնալ «Աստծո ընտանիքի անդամներ», ինչպես մի մե՜ծ ընտանիք։

Եփեսացիներին 2․11–19

Հիսուսն ուսուցանում է մի խումբ երեխաների՝ շինության անկյունաքարը առաջին պլանում։

Պողոսն ասել է, որ Եկեղեցին նման է մի ամուր շինության։ Շենքերն ամուր հիմքերի կարիք ունեն։ Հիմքի ամենակարևոր քարն անկյունաքարն է։ Բոլոր մյուս քարերը շարվում են անկյունաքարին համապատասխան։ Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցու անկյունաքարն է:

Եփեսացիներին 2․20

Մարդկանց նկարներ, որոնք ուսուցանում, սպասավորում և կիսվում են ավետարանով։

Եկեղեցու հիմքի մյուս մասերը կազմում են մարգարեներն ու առաքյալները, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Տերը բոլորիս նույնպես հրավիրում է օգնել կառուցել Իր Եկեղեցին՝ ուսուցանելով, սպասավորելով, ավետարանով կիսվելով և շատ այլ միջոցներով։

Եփեսացիներին 2.20, 4.11-12

Շարքում կանգնած մի խումբ երեխաներ։

Եկեղեցին մեզ անհրաժեշտ է, ասել է Պողոսը, որ օգնի բոլորին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր երկրի վրա է՝ Հիսուս Քրիստոսի և Իր մարգարեների ու առաքյալների ամուր հիմքի վրա։ Նրա Եկեղեցու միջոցով մենք կարող ենք զարգացնել մեր «հավատի միությունը» և ավելի շատ դառնալ Հիսուսի նման։

Եփեսացիներին 2.21–22, 4.13