Սուրբ գրությունների պատմություններ
Հիսուսը ներում է մի կնոջ․ «Որովհետև նա շատ սիրեց»


Ղուկաս 7.36–50

Հիսուսը ներում է մի կնոջ

«Որովհետև նա շատ սիրեց»

Սիմոնը Հիսուսին հրավիրում է իր տուն

Սիմոն անունով մի մարդ հրավիրեց Հիսուսին իր տուն՝ միասին հաց ուտելու։ Սիմոնը փարիսեցիներ կոչվող առաջնորդների խմբից մեկն էր։

Ղուկաս 7.36

Մի կին գալիս է Հիսուսին տեսնելու

Մինչ նրանք ուտում էին, մի կին եկավ Սիմոնի տուն։ Նա լսել էր, որ Հիսուսն այդտեղ է։ Նա ուզում էր ցույց տալ իր երախտագիտությունն ու սերը Նրա հանդեպ։

Ղուկաս 7.37

Կինը լվանում է Հիսուսի ոտքերը

Կինը լաց եղավ, երբ տեսավ Հիսուսին։ Նրա արցունքները լվացին Հիսուսի ոտքերը։ Ապա իր մազերով նա սրբեց Նրա ոտքերը։ Նա համբուրեց Նրա ոտքերը և անուշահոտ յուղով օծեց։

Ղուկաս 7․38

Սիմոնը նեղված է, որ կինը խոսում է Հիսուսի հետ

Սիմոնը գիտեր, որ այս կինը շատ մեղքեր էր գործել։ Նա կարծում էր, որ եթե Հիսուսը իսկապես Աստծո մարդ է, ապա կիմանար, որ այս կինը մեղավոր էր, և թույլ չէր տա, որ նա դիպչեր Իրեն։

Ղուկաս 7.39

Հիսուսը բացատրում է, թե ինչու կինը լվաց Իր ոտքերը

Հիսուսը գիտեր, թե ինչ էր մտածում Սիմոնը։ Նա Սիմոնին ասաց, որ կինը լվաց Իր ոտքերը, քանի որ սիրում էր Իրեն։ Սովորաբար հյուրերին ջուր էին տալիս ոտքերը լվալու համար։ Սիմոնը նման բան չէր արել՝ Հիսուսի հանդեպ սեր ցուցաբերելու համար։

Ղուկաս 7․40-47

Հիսուսը կնոջն ասում է, որ խաղաղությամբ գնա

Հիսուսն ասաց կնոջը, որ նրա մեղքերը ներվել են, քանի որ վերջինս սիրում և հավատում էր Իրեն։ Հիսուսն ասաց կնոջը, որ կարող է խաղաղությամբ գնալ։

Ղուկաս 7.47–50