Մատթեոս 1, Ղուկաս 1
Հրեշտակներն այցելում են Մարիամին և Հովսեփին
ընտրյալներին, որ պետք է հոգ տանեն Աստծո Որդու համար
Նազարեթ քաղաքում ապրում էր Մարիամ անունով մի կին։ Նա սիրում էր Աստծուն և հնազանդվում էր Նրա պատվիրաններին։ Մարիամը պատրաստվում էր ամուսնանալ Հովսեփ անունով մի մարդու հետ, որը նույնպես սիրում էր Աստծուն։
Մատթեոս 1.18-19, Ղուկաս 1.26-28
Մի օր Գաբրիել անունով մի հրեշտակ այցելեց Մարիամին։ Սկզբում Մարիամը վախեցել էր։ Բայց Գաբրիելն ասաց, որ ինքը Աստծուց է ուղարկված։ Մարիամը չպետք է վախենար։ Նա ասաց, որ Մարիամը շատ հատուկ էր Աստծո համար և շուտով երեխա պիտի ունենար։ Մարիամի զավակը լինելու էր Աստծո Որդին՝ Հիսուսը։
Ղուկաս. 1.26-33
Բայց Մարիամը շփոթված էր։ Նա դեռ ամուսնացած չէր Հովսեփի հետ։ Ինչպե՞ս կարող էր նա երեխա ունենալ։ Գաբրիելը բացատրեց, որ դա տեղի պիտի ունենար Աստծո զորությամբ։ Նա ասաց Մարիամին. «Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։
Ղուկաս 1․34-37
Մարիամը խոնարհ էր և հավատարիմ։ Նա Գաբրիելին ասաց, որ ինքը Տիրոջ ծառան է։ Նա պատրաստ էր լինել Աստծո Որդու մայրը։
Ղուկաս 1.38
Երբ Հովսեփն իմացավ, որ Մարիամը երեխա է ունենալու, անհանգստացավ։ Նա մտածում էր, թե արդյոք դեռ պետք է ամուսնանար Մարիամի հետ։
Մատթեոս 1․19
Բայց մի գիշեր հրեշտակն այցելեց Հովսեփին երազում։ Հրեշտակը Հովսեփին ասաց, որ Մարիամի զավակը Աստծո Որդին է, և Հովսեփը պետք է նրան անվանի Հիսուս։ Հիսուսը բոլոր մարդկանց պիտի փրկեր իրենց մեղքերից։ Հրեշտակն ասաց, որ Հովսեփը պետք է ամուսնանար Մարիամի հետ։
Մատթեոս 1.20-23
Հովսեփն արեց այն, ինչ հրեշտակն ասաց։ Հովսեփն ու Մարիամը ամուսնացան։
Մատթեոս 1․24
Մարիամը գնաց տեսնելու իր ազգականին՝ Եղիսաբեթին։ Հրեշտակը Մարիամին ասաց, որ Եղիսաբեթը նույնպես հղի էր, չնայած որ նա շատ տարեց էր։ Սա Աստծո կողմից կատարված ևս մեկ հրաշք էր։ Նրա որդին պիտի մեծանար և դառնար Հովհաննես Մկրտիչը։ Երբ Մարիամը մտավ տուն, նա ողջունեց Եղիսաբեթին։
Ղուկաս 1.13-17, 36, 39-40
Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում ցնծությունից խաղաց։ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով։ Նա գիտեր, որ Մարիամը կրում էր Աստծո Որդուն։ Մարիամն ուրախացավ Եղիսաբեթի հետ։ Նա գովաբանեց Աստծուն բոլոր այն հրաշալի բաների համար, որ Նա անում է` Իր զավակներին օրհնելու համար։
Ղուկաս 1.41–55